Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին հարձակումը

Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին հարձակումը, որի ընթացքում վեց կրոնավոր իսրայելցի հրեաներ թքել են Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի Սուրբ մուտքի վրա և քարեր են նետել հայ բնակիչների տների ուղղությամբ։

Այս ծանր միջադեպը միանում է Երուսաղեմի հայ համայնքի դեմ ուղղված ոտնձգությունների, ահաբեկման և բռնարարքների շարունակական շարքին։ Այսպիսի կրկնվող հարձակումները խորացնում են այն մտահոգությունը, թե դրանց հեղինակները գործում են անպատժելիության մթնոլորտում։ Թեև այս արարքները չեն ներկայացնում իսրայելական հասարակությունն իր ամբողջությամբ, պատասխանատուների նկատմամբ հետևողական օրենքի կիրարկման և դատական հետապնդման բացակայությունը նպաստում է նման հարձակումների շարունակությանը։

Կոչ ենք անում Իսրայելի նախագահ պարոն Իցհակ Հերցոգին՝ հրապարակայնորեն դատապարտել այս հարձակումը և վերահաստատել Իսրայելի պետության հանձնառությունը՝ այն է՝ պաշտպանել Երուսաղեմի և Իսրայելի բոլոր կրոնական և ազգային համայնքների անվտանգությունը, արժանապատվությունն ու հիմնարար իրավունքները։

Միաժամանակ, կոչ ենք հղում նաև Իսրայելի կառավարությանն ու իրավապահ մարմիններին՝ անհապաղ ու վճռական քայլեր ձեռնարկելու, համապարփակ և անաչառ քննություն իրականացնելու՝ ապահովելով օրենքի հավասար կիրարկումը, և պատասխանատուներին կանգնեցնելու դատարանի առաջ, որպեսզի վերջիններս լիովին պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար։

Դիմում ենք նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին, Human Rights Watch-ին, Amnesty International-ին, «Բեցելեմին», Իսրայելի Քաղաքացիական իրավունքների միությանը, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին ու միջազգային հանրությանը՝ ուշադրության կենտրոնում պահելու այս զարգացումները,, հրապարակայնորեն արտահայտելու իրենց մտահոգությունը և գործուն քայլեր ձեռնարկելու՝ ի պաշտպանություն Երուսաղեմի հայ համայնքի իրավունքների, անվտանգության ու պատմական ներկայության։

Երուսաղեմի հայ համայնքի անվտանգության, արժանապատվության և պատմական ներկայության պաշտպանությունը ոչ միայն բարոյական ու իրավական պարտավորություն է, այլև անհրաժեշտ պայման՝ պահպանելու Երուսաղեմի յուրօրինակ բազմակրոն, բազմամշակութային և պատմական դիմագիծը՝ որպես սուրբ քաղաք երեք միաստվածային կրոնների համար։

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգեցին ԱՄՆ-ն և Իրանը կարող են արդեն այսօր կամ վաղը համաձայնության գալ Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ Կամո Արեյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ կայացել է առաջին դատական նիստը. «Առավոտ» Սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է ՀՀ ապագային․ Ամստերդամ Ինչպե՞ս Մասկի հետ նմանությունն օգնեց չինացուն ծաղկեցնել իր բիզնեսը Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ-ի «բարեփոխումների» մասին․ Աբրահամյան Իրանի կողմից հարձակման ենթարկված նավերը զենք են տեղափոխել ԱՄՆ-ի համար․ Բաղայի ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պատերազմի ընթացքում․ Reuters Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին հարձակումը Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Բակշեևկա բնակավայրի նկատմամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել․ Կատարի ԱԳՆ Ագրարային համալսարանի «Բույսերի պաշտպանություն» մասնագիտության գծով ուսանող չի ընդունվել Ես կեղտ եմ համարում այն մարդկանց, ովքեր սուտ են խոսում, զրպարտում են․ Լևոն Քոչարյան ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում 2 ընտրատեղամաս կբացվի Եթե Տիգրանաշենի հանձնումն իրենց օրակարգում չէ, ինչո՞ւ չհնչեց «ոչ»-ը․ Արթուր Սուքոյան Պուտինը ստորագրել է Ռուսաստանում կրիպտոարժույթների կարգավորման մասին օրենքը Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումը Պենտագոնը չեղարկել է 300 միլիոն դոլարի լիթիումի գնման մրցույթը 155 տարվա ընթացքում առաջին անգամ Լոնդոնում մեկ ամիս շարունակ անձրև չի տեղացել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բшխվել են «Kia»-ն և «ՎԱԶ 21703»-ը Հասկանում եմ՝ բոլորդ զզվել եք այս իշխանությունից, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով, երկիրը ցնցումների չենք տանելու. Սամվել Կարապետյան Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ վերջնական համաձայնության չենք հասել․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am