Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի

Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ խոսակցությունները հեքիաթ է անվանել և քննադատել է կազմակերպությանը։ Այս մասին գրում է «Եվրոպական ճշմարտությունը»։

«Ես շատ լավ գիտեմ ՆԱՏՕ-ն: Երևի 12 տարի անձամբ եմ զբաղվել ՆԱՏՕ-ի չափանիշները յուրացնելու աշխատանքներով և ամեն տարի հեքիաթներ եմ լսել այն մասին, թե ուր որ է՝ մենք կանդամակցենք ՆԱՏՕ-ին։ Ցավոք, մենք ՆԱՏՕ–ի անդամ երբեք չենք դառնա», – հայտարարել է Զալուժնին Կիևում դեսպանների ընդհանուր ժողովում եվրատլանտյան ինտեգրման հարցի շուրջ ծավալված բանավեճի ժամանակ։

Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի չափանիշները արդիական չեն։

«Անհնար է միանալ համաշխարհային երկրորդ պատերազմի դոկտրիններով առաջնորդվող կազմակերպությանը զարգացման այն մակարդակով, որն ունի Ուկրաինայի զինուժը»,– ասել է Զալուժնին։

Նախորդ տարեվերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասում էր, որ երկիրը պետք է փոխի սահմանադրությունը, որում ամրագրված է ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը: Սակայն նա նաև նշում էր, որ պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց:

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Կամո Արեյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ կայացել է առաջին դատական նիստը. «Առավոտ» Սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է ՀՀ ապագային․ Ամստերդամ Ինչպե՞ս Մասկի հետ նմանությունն օգնեց չինացուն ծաղկեցնել իր բիզնեսը Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ-ի «բարեփոխումների» մասին․ Աբրահամյան Իրանի կողմից հարձակման ենթարկված նավերը զենք են տեղափոխել ԱՄՆ-ի համար․ Բաղայի ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պատերազմի ընթացքում․ Reuters Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին հարձակումը Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Բակշեևկա բնակավայրի նկատմամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել․ Կատարի ԱԳՆ Ագրարային համալսարանի «Բույսերի պաշտպանություն» մասնագիտության գծով ուսանող չի ընդունվել Ես կեղտ եմ համարում այն մարդկանց, ովքեր սուտ են խոսում, զրպարտում են․ Լևոն Քոչարյան ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում 2 ընտրատեղամաս կբացվի Եթե Տիգրանաշենի հանձնումն իրենց օրակարգում չէ, ինչո՞ւ չհնչեց «ոչ»-ը․ Արթուր Սուքոյան Պուտինը ստորագրել է Ռուսաստանում կրիպտոարժույթների կարգավորման մասին օրենքը Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումը Պենտագոնը չեղարկել է 300 միլիոն դոլարի լիթիումի գնման մրցույթը 155 տարվա ընթացքում առաջին անգամ Լոնդոնում մեկ ամիս շարունակ անձրև չի տեղացել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բшխվել են «Kia»-ն և «ՎԱԶ 21703»-ը Հասկանում եմ՝ բոլորդ զզվել եք այս իշխանությունից, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով, երկիրը ցնցումների չենք տանելու. Սամվել Կարապետյան Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ վերջնական համաձայնության չենք հասել․ Ռուբիո Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am