Եթե Տիգրանաշենի հանձնումն իրենց օրակարգում չէ, ինչո՞ւ չհնչեց «ոչ»-ը․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրել է․

«Անցած մի քանի օրերի ընթացքում, ըստ իս, Ազգային ժողովում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը հետևյալն էր.
Երբ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ուղիղ հարց ուղղեց՝ պատրաստվո՞ւմ եք Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, թե՞ ոչ, Ռուբեն Ռուբինյանը չտվեց այն միակ պատասխանը, որը նման իրավիճակում պարտավոր էր հնչել՝ «ոչ»։ Ավելին, իր պատասխանում նա նույնիսկ ին որ տեսական մակարդակում չբացառեց նման հնարավորությունը՝ օգտագործելով «օպտիմալացում» ձևակերպումը։
ՔՊ-ն վաղուց սովորություն ունի հասարակության համար անընդունելի որոշումները փաթեթավորել մեղմ ձևակերպումներով։ Եթե վաղը փորձեն հանձնել Տիգրանաշենը, մեծ հավանականությամբ դա այլևս չեն անվանի «հանձնում»։ Դրա փոխարեն կընտրեն ավելի «քաղաքակիրթ» բառ՝ «օպտիմալացում», ինչպես նախկինում բազմաթիվ միակողմանի զիջումներ ներկայացվել են որպես «խաղաղության օրակարգ», «սահմանազատում», «կարգավորում», իսկ հայրենիքի կորուստը՝ որպես «հայրենիքի ձեռքբերում»։
Քաղաքականության մեջ, երբ իշխանությունը վստահ է, որ որևէ քայլ չի պատրաստվում անել, այդ կասկածը հստակ և անվերապահորեն հերքում է։ Իսկ երբ հրաժարվում է հերքել, բնականաբար առաջանում է հարց՝ ինչո՞ւ։
Եթե այսօր Տիգրանաշենի հանձնումը նույնիսկ իրենց օրակարգում չէ, ապա ինչո՞ւ չհնչեց այդ պարզ և միանշանակ «ոչ»-ը։
Իրենց քաղաքական կյանքն ինձ այլ բան է հուշում, որը նրանք արդեն բազմիցս ապացուցել են՝ եթե Բաքվից նման պահանջ ներկայացվի, ոչ թե կփորձեն մերժել այն, այլ կսկսեն հասարակությանը նախապատրաստել հերթական «օպտիմալացմանը», որպեսզի հետագայում հեզիկ նազիկ կատարեն նոր հրահանգը։ Սակայն ես ավելի հակված եմ այն մտքին, որ Տիգրանաշենի հանձման («օպտիմալացման») շուրջ պայմանավորվածությունը վաղուց արդեն գոյություն ունի»։

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Իրանի կողմից հարձակման ենթարկված նավերը զենք են տեղափոխել ԱՄՆ-ի համար․ Բաղայի ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պատերազմի ընթացքում․ Reuters Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին հարձակումը Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Բակշեևկա բնակավայրի նկատմամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել․ Կատարի ԱԳՆ Ագրարային համալսարանի «Բույսերի պաշտպանություն» մասնագիտության գծով ուսանող չի ընդունվել Ես կեղտ եմ համարում այն մարդկանց, ովքեր սուտ են խոսում, զրպարտում են․ Լևոն Քոչարյան ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում 2 ընտրատեղամաս կբացվի Եթե Տիգրանաշենի հանձնումն իրենց օրակարգում չէ, ինչո՞ւ չհնչեց «ոչ»-ը․ Արթուր Սուքոյան Պուտինը ստորագրել է Ռուսաստանում կրիպտոարժույթների կարգավորման մասին օրենքը Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումը Պենտագոնը չեղարկել է 300 միլիոն դոլարի լիթիումի գնման մրցույթը 155 տարվա ընթացքում առաջին անգամ Լոնդոնում մեկ ամիս շարունակ անձրև չի տեղացել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բшխվել են «Kia»-ն և «ՎԱԶ 21703»-ը Հասկանում եմ՝ բոլորդ զզվել եք այս իշխանությունից, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով, երկիրը ցնցումների չենք տանելու. Սամվել Կարապետյան Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ վերջնական համաձայնության չենք հասել․ Ռուբիո Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը Ջեյհուն Բայրամովը չի բացառել, որ Հայաստանի հետ առևտրի ապրանքների տեսականին կարող է ընդլայնվել Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է Վահագն Ալեքսանյանին արդեն 10 անգամ «մշակման եմ ենթարկել»․ Էդգար Ղազարյան (video) Ո՛չ Ծառուկյանին, ո՛չ ինձ ոչինչ էլ չեն կարող անել․․․ պիտի դեռ մարսեն․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am