Պենտագոնը չեղարկել է 300 միլիոն դոլարի լիթիումի գնման մրցույթը
Պենտագոնի Պաշտպանական լոգիստիկայի վարչությունը չեղարկել է 300 միլիոն դոլարով 16 հազար տոննա լիթիումի կարբոնատի գնման մրցույթը։
«Սույնով մրցույթն ամբողջությամբ չեղարկվում է, որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի օգոստոսի 3-ին»,- ասվում է գերատեսչության կայքում մրցույթի էջում։
Վարչությունը չի հստակեցրել մրցույթի չեղարկման պատճառները։ Ինչպես գրում է Bloomberg գործակալությունը, որոշումն արտացոլում է այն բարդությունները, որոնց բախվում է պաշտպանության նախարարությունն արժեքավոր ռեսուրսին հասանելիություն ստանալու փորձերում։ Լիթիումի կարբոնատի գները, որն ակտիվորեն օգտագործվում է էլեկտրամոբիլների մարտկոցների արտադրության համար, տարեսկզբից աճել են 20%-ով։ Գործակալության տվյալներով՝ գերատեսչությունը, որը պատասխանատու է ՊՆ ռազմավարական պաշարների պահպանման համար, անցյալ տարի ևս չեղարկել էր կոբալտի գնման մրցույթը։
Մրցույթը հայտարարվել էր հուլիսի 2-ին, հայտերն ընդունվում էին մինչև հուլիսի 17-ը։ Նախատեսվում էր, որ գնումները տեղի կունենան հինգ տարվա ընթացքում, վարչությունը պարտավորվում էր ձեռք բերել լիթիում նվազագույնը 1 միլիոն դոլարի, առավելագույնը՝ 300 միլիոն դոլարի չափով։
