155 տարվա ընթացքում առաջին անգամ Լոնդոնում մեկ ամիս շարունակ անձրև չի տեղացել
Լոնդոնի Քյուի արքայական բուսաբանական այգիների օդերևութաբանական կայանը հուլիս ամսվա ընթացքում տեղումների բացակայություն է արձանագրել քաղաքում։ 1871 թվականից ի վեր իրականացվող դիտարկումների ողջ պատմության ընթացքում սա առաջին նման դեպքն է, գրում է Semafor-ը։
Լոնդոնի հարավ-արևմուտքում մմանատիպ ցուցանիշ է գրանցել նաև Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը։
Ինչպես նշում է London Centric պարբերականը, հուլիսին քաղաքի որոշ շրջաններում տեղացել են միայն թույլ և կարճատև անձրևներ։
Արևմտյան Եվրոպայում սաստիկ շոգերը սկսվել են մայիսից։ 2026 թվականի հունիսը դարձել է ամենաթեժ ամիսը տարածաշրջանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Անոմալ շոգեր են արձանագրվել նաև հուլիսի սկզբին և վերջին։ Եվրոպայում ռեկորդային շոգերի պատճառով Դանուբ գետում ջրի մակարդակը նվազել է՝ հասնելով վերջին 30 տարվա ամենացածր ցուցանիշին։
