Հայ Դատի հանձնախումբը դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումը

Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին հարձակումը, որի ընթացքում վեց կրոնավոր իսրայելցի հրեաներ թքել են Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի Սուրբ մուտքի վրա և քարեր են նետել հայ բնակիչների տների ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը։

Այս ծանր միջադեպը միանում է Երուսաղեմի հայ համայնքի դեմ ուղղված ոտնձգությունների, ահաբեկման և բռնարարքների շարունակական շարքին։ Այսպիսի կրկնվող հարձակումները խորացնում են այն մտահոգությունը, թե դրանց հեղինակները գործում են անպատժելիության մթնոլորտում։ Թեև այս արարքները չեն ներկայացնում իսրայելական հասարակությունն իր ամբողջությամբ, պատասխանատուների նկատմամբ հետևողական օրենքի կիրարկման և դատական հետապնդման բացակայությունը նպաստում է նման հարձակումների շարունակությանը։

Կոչ ենք անում Իսրայելի նախագահ պարոն Իցհակ Հերցոգին՝ հրապարակայնորեն դատապարտել այս հարձակումը և վերահաստատել Իսրայելի պետության հանձնառությունը՝ այն է՝ պաշտպանել Երուսաղեմի և Իսրայելի բոլոր կրոնական և ազգային համայնքների անվտանգությունը, արժանապատվությունն ու հիմնարար իրավունքները։

Միաժամանակ, կոչ ենք հղում նաև Իսրայելի կառավարությանն ու իրավապահ մարմիններին՝ անհապաղ ու վճռական քայլեր ձեռնարկելու, համապարփակ և անաչառ քննություն իրականացնելու՝ ապահովելով օրենքի հավասար կիրարկումը, և պատասխանատուներին կանգնեցնելու դատարանի առաջ, որպեսզի վերջիններս լիովին պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար։

Դիմում ենք նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին, Human Rights Watch-ին, Amnesty International-ին, «Բեցելեմին», Իսրայելի Քաղաքացիական իրավունքների միությանը, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին ու միջազգային հանրությանը՝ ուշադրության կենտրոնում պահելու այս զարգացումները, հրապարակայնորեն արտահայտելու իրենց մտահոգությունը և գործուն քայլեր ձեռնարկելու՝ ի պաշտպանություն Երուսաղեմի հայ համայնքի իրավունքների, անվտանգության ու պատմական ներկայության։

Երուսաղեմի հայ համայնքի անվտանգության, արժանապատվության և պատմական ներկայության պաշտպանությունը ոչ միայն բարոյական ու իրավական պարտավորություն է, այլև անհրաժեշտ պայման՝ պահպանելու Երուսաղեմի յուրօրինակ բազմակրոն, բազմամշակութային և պատմական դիմագիծը՝ որպես սուրբ քաղաք երեք միաստվածային կրոնների համար։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Կոնջորյանի կնոջ կողմից կառավարվող ՓԲԸ-ն ծախսել է Էռնեկյանի գեներացրած շահույթը․ Նարեկ Կարապետյան (video) «Պալաչ մարդասպանը՝ նախագահի հետևում» (video) «Մաֆիոզի բառապաշարով տգետնե՛ր եք»․ Հարութ Սասունյան (video) ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Ռոմանոս Պետրոսյանին ո՞ր չափորոշով եք գնահատել, որ կարող է լինել ՀԷՑ լավագույն կառավարիչը․ Վարդևանյան (video) «Բեզատչոտնիկություն» է․ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ին (video) Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների հոդվածը պետք է հանվի ՀՀ սահմանադրությունից Ձեզ կրկեսի ակրոբատ նկարագրեց․․․ Քրիստինե Վարդանյանի խոսքը հունից հանեց ՔՊ-ականներին (video) Հակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից Ծաղկավանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Mercedes Vito»-ն․ կա 4 վիրավոր Հայաստանի հաշվին Կոնջորյանի կինը 10 000 դոլար է ստանում, բայց ծակուծուկերը փակում են պարտքով (video) «Փաշինյանը շատ մեծ խնդիր ունի այս ԱԺ-ում․․․ ՔՊ-ականների ցինիկությանը մի պատասխան կա»․ Մարգարյան (video) Հայ Դատի հանձնախումբը դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումը Միայն կատարյալ հիմարը, բացահայտ տգետը կամ գիտակցված սադրիչը կարող է հրճվանքով գոռալ... Հայտնի է գործը քննող դատավորը Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ում մոտ եղել է 2 նամակ Նիկոլ Փաշինյանը ծնված չէր, երբ ես բարեգործություն էի անում․ Սամվել Կարապետյանի կոպիտ պատասխանը (video) Արման Անտոնյանը դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու վերաբերյալ ՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Առաջիկա օրերի եղանակը Թունջելի նահանգում անտառային հրդեհ է բռնկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հարուստ պատգամավորներից Սյունիքի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը Վեճ՝ Գառնիկ Դավթյանի և Ռուբինյանի միջև. «Սահման մի՛ անցեք» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am