Առաջիկա օրերի եղանակը
Օգոստոսի 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 4-9-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-9-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։
Երևան քաղաքի օգոստոսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.5°C (2017թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.1°C (1982թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.4°C
