Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում

«Փաստ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 968-Ն որոշման մեջ։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունը կարգավորող իրավական դրույթների վերանայման, դրանց ֆինանսավորման և հաստիքային ապահովման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև ներառական կրթության համակարգի զարգացման արդյունքում կենտրոնների գործառույթների և սպասարկման շրջանակի ընդլայնմանը համապատասխան իրավական կարգավորումների ապահովման անհրաժեշտությամբ։

«Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» թիվ 968-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանվում են կենտրոնների ֆինանսավորման հաշվարկման մեխանիզմները, այդ թվում՝ մանկավարժահոգեբանական անձնակազմի ֆինանսավորման հաշվարկման համար կիրառվող չափորոշիչները։ Գործող կարգավորմամբ կենտրոնների մանկավարժահոգեբանական անձնակազմի նվազագույն դրույքների թիվը հաշվարկվում է՝ ելնելով կենտրոնի սպասարկվող տարածքում սովորողների տարեկան միջին թվից՝ պայմանականորեն տարբերակելով կենտրոնները՝ որպես փոքր, միջին և մեծ կենտրոններ։ Սակայն գործող մոտեցմամբ 25 հազարից ավելի սովորող ունեցող բոլոր կենտրոնները ներառվում են նույն՝ «մեծ կենտրոն» խմբում, անկախ դրանց կողմից սպասարկվող սովորողների, կրթական կազմակերպությունների և իրականացվող ծառայությունների իրական ծավալներից։

Վերջին տարիներին տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության շրջանակն էականորեն ընդլայնվել է։ Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերի մեկից կենտրոնների կողմից սպասարկվող սովորողների թվին ավելացվել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաները, իսկ 2023 թվականի սեպտեմբերի մեկից՝ նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների սովորողները։ Նշված փոփոխությունների արդյունքում աճել է կենտրոնների սպասարկման շրջանակում ընդգրկված կրթական կազմակերպությունների, սովորողների թիվը, սակայն գործող ֆինանսավորման հաշվարկման չափորոշիչները, հաստիքային կառուցվածքը և աշխատավարձային գործակիցները չեն վերանայվել։ Բացի այդ, կենտրոնների գործառույթները ներկայում ներառում են նաև նախադպրոցական, նախնական և միջին մասնագիտական կրթական կազմակերպությունների հետ աշխատանք, մասնագիտական խորհրդատվություն և ներառական կրթության ապահովմանն ուղղված այլ գործառույթներ։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կատարելագործել տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման և կազմակերպման մեխանիզմները։ Օրինակ՝ կապահովվի կենտրոնների դասակարգման առավել արդյունավետ մոտեցում՝ գործող «փոքր կենտրոն», «միջին կենտրոն» և «մեծ կենտրոն» չափորոշիչներին ավելացնելով «խոշոր կենտրոն» կատեգորիան, կվերանայվեն ֆինանսավորման հաշվարկման չափորոշիչները, հաստիքային կառուցվածքը և աշխատավարձային գործակիցները։

Նախագծի ընդունումը պետբյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնի, իսկ ծախսերը կաճեն 198,519.5 հազար դրամով։

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» «Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am