Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանին ծանուցվել է՝ համալսարանը չի երկարացնում նրա պայմանագիրը, և նա կազատվի դասախոսի աշխատանքից։ Շատերը դա իշխանությունների խայտառակ քայլ են անվանում, ընդգծելով նրա ավելի քան կեսդարյա գիտամանկավարժական ուղին։
Թերթի գնահատմամբ, քայլը քաղաքական է. հիշատակվում է, որ նրա որդին «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներից է։ Նշվում է նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի դեպքը ու արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարումը՝ ընդդիմադիր հայացքների պատճառով։
«Փաստ»-ը գրում է, որ հատկապես ՔՊ իշխանության օրոք բուհական համակարգը գերքաղաքականացվել է, բուհերում «ներքին կանոն» է դարձել Փաշինյանին լոյալություն ցուցաբերելը կամ առնվազն չքննադատելը։ Թերթը սա գնահատում է որպես փակուղի։
