Քծնանքից՝ դավաճանություն. Սերգեյ Բագրատյանի քաղաքական դիմանկարը․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․


«Քծնանքից՝ դավաճանություն. Սերգեյ Բագրատյանի քաղաքական դիմանկարը

«Իմ տղային էլ են պառկեցրել գետնին, դա իրավական գործընթաց է»։ Այսպես է նախկին ԲՀԿ-ական, այսօր արդեն ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն արձագանքել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված ուժային գործողություններին։

Սա սոսկ անհաջող ձևակերպում չէ։ Սա քաղաքական արդարացում է այն գործողությունների, որոնց համաչափության շուրջ հանրային լուրջ հարցեր են բարձրացվել։

Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են մի քանի դիմակավորված աշխատակիցներ գետնին պառկեցնում 70-ամյա Ծառուկյանին, ով դիմադրություն չի ցուցաբերում։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ արձանագրել են, որ ուժի կիրառումը կարող է լինել անհամաչափ և նվաստացնող բնույթ կրել։ Երբ իշխանության ներկայացուցիչը տեղի ունեցածը որակում է որպես «իրավական գործընթաց», նա փաստացի լեգիտիմացնում է ուժի գռեհիկ ու ցուցադրական կիրառումը՝ այն ներկայացնելով որպես իրավունքի բնական դրսևորում։

Սակայն Բագրատյանի այս պահվածքն առավել մտահոգիչ է բարոյական տեսանկյունից։

Տարիներ շարունակ նա ոչ միայն ԲՀԿ-ի շարքերում էր, այլև հրապարակայնորեն պաշտպանում էր Գագիկ Ծառուկյանին որպես քաղաքական առաջնորդ։ 2018 թվականին նա Ծառուկյանին անվանում էր «արժանի թեկնածու», էլ չասեմ «հավատարմության ղազագրի» մասին:

Այսօր նույն մարդը ոչ միայն հրաժարվել է նախկին քաղաքական առաջնորդի նկատմամբ տարրական կոռեկտությունից, այլև հրապարակայնորեն արդարացնում է նրա նկատմամբ կիրառված ուժային մեթոդները։

Քաղաքական հայացքներ փոխելը յուրաքանչյուրի իրավունքն է։ Սակայն քաղաքական շահի թելադրանքով սեփական անցյալից հրաժարվելը և երեկվա առաջնորդի նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելը արդեն արժեհամակարգի ու քաղաքական բարոյականության ճգնաժամի դրսևորում է։

Այս պատմությունն ունի նաև մեկ այլ հասցեատեր՝ Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքական փորձը բազմիցս ցույց է տվել, որ շահից ելնելով ճամբար փոխած մարդիկ, որպես կանոն, հավատարիմ են ոչ թե գաղափարներին կամ թիմին, այլ տվյալ պահի շահին։ Այսօր ՔՊ-ի շարքերում իշխանությանը ծառայող Սերգեյ Բագրատյանը վաղը, քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում, կարող է նույնքան հեշտությամբ հայտնվել մեկ այլ ճամբարում։

Ավելին՝ նման մարդիկ հաճախ դառնում են ամենաաղմկոտ «նոր հավատարիմները»՝ փորձելով ապացուցել իրենց օգտակարությունը հենց այն մեթոդների արդարացմամբ, որոնք նախկինում կարող էին դատապարտել։

Մինչ այդ Սերգեյ Բագրատյանը պարտավոր է պատասխանել մեկ կարևոր հարցի. ինչպե՞ս ստացվեց, որ իրեն առնչվող քրեական գործից հետո նրա քաղաքական կենսագրությունը կտրուկ փոխվեց, և նա հայտնվեց ՔՊ-ի շարքերում։ Այդ հարցի պատասխանը, թերևս, ավելի խոսուն կլինի, քան նրա այսօրվա ցանկացած հայտարարություն։

Քաղաքական կյանքում ամենամեծ դավաճանությունը սկսվում է ոչ թե ճամբարափոխությունից, այլ սեփական անցյալից հրաժարվելուց և այն արդարացնելուց։

Սերգեյ Բագրատյանի վերջին հայտարարությունը հենց այդ տպավորությունն է թողնում»։

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Ալամութի ամրոցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում․ Առաջաձորի խաչքարը պատմական նոր վկայություն է տալիս Վախը Հայրենիք, արժեքներ, սկզբունքներ չի ճանաչում, այն սպանում է, իսկ սերը՝ կենսավորում․ Սրբազան Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ Քծնանքից՝ դավաճանություն. Սերգեյ Բագրատյանի քաղաքական դիմանկարը․ քաղաքագետ Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության դեպք․ 4 ձերբակալված կա Պայքարը շարունակվում է, ոչ ոք դրանից հետ չի կանգնելու․ Գառնիկ Դանիելյան Հայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնությունները Ավետ Կոնջորյանի՝ հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնվել Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Աքյաքա շրջանի ղեկավարն այցելել է հայ-թուրքական երկաթուղային սահման Ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել Ովքեր են երկու նոր փոխվարչապետերը «Փողերն առնելու եք ու ու՞ր թռնեք․․․ Ռուսաստանը կոնկրետ հարց է դրել»․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, եսակենտրոն լինելդ էլ ավելի նսեմացրեց քեզ․․․Լարիսա Ալավերդյանի դիպուկ խոսքը (video) «Հիմա ո՞վ է ճիշտ՝ Փաշինյան Նիկո՞լը՝ իր լնգուլավազով, թե՞ մենք․․․»․ Նահապետյանը հունից դուրս եկավ (video) «Դուք որևէ բան հստակ չեք կարողանում հիշել»․ վկային հարցաքննելիս նյարդայնացավ անգամ դատավորը (video) Չփորձե՛ք այլևս այդ տոնով ինձ հետ խոսել․ Ագնեսա Խամոյանը՝ Կոնջորյանին (video) «Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ նկատի ունեի «մուսռ» ասելով․ Կոնկրետ՝ ձեզ»․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին (video) Խաչատրյանի կոշտ խոսքը․ Կոնջորյա՛ն, «քաղաքական քամելեոն» լինե՞լն է ավելի լավ, թե «քաղաքական հայդուկ» (video) Ռուստեմ Ումերովը կղեկավարի Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայությունը Սա քաղաքական հաշվեհարդար է․ փողոց ենք փակելու․ լարված խոսակցություն ոստիկանի և քաղաքացու միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am