«Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ չորս տղամարդ՝ երկուսը Երևանի, երկուսը՝ Կոտայքի մարզի բնակիչ, ապօրինի ձեռք են բերում և իրացնում են թմրանյութ։
Հուլիսի 29-ին՝ ժամը 18․50-ին, մայրաքաղաքի Նազարբեկյան փողոցում քրեական ոստիկանները չորսին էլ ձերբակալեցին և 33-ամյա երևանցու վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։
«Նետա» մակնիշի մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։ Ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվեց մոխրացած հետքով կաթուցիչ և մարիխուանայով փաթեթ։ Տղամարդիկ խոստովանեցին, որ տելեգրամ հավելվածի միջոցով ձեռք են բերել թմրանյութ, որը պետք է իրացնեին։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ «Նետա» մակնիշի մեքենայում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող 335 գրամ զանգվածով փաթեթ։
Օգոստոսի 1-ին խուզարկություն կատարվեց նաև Երևանի Հալաբյան փողոցի բնակիչ 29-ամյա տղամարդու տանը։ Հայտնաբերվեց կպչուն ժապավենով 30 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան 20 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)
Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը