Պայքարը շարունակվում է, ոչ ոք դրանից հետ չի կանգնելու․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, օրերս 8֊րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքները։

2022 թվականի հոկտեմբերից ստանձնելով մանդատս՝ իմ լիազորությունների և հնարավորությունների սահմաններում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի մեր պետությունում ապրենք ավելի անվտանգ և արժանապատիվ կյանքով։
Մենք միասին պայքարել ենք Արցախի՝ հայկական մնալու համար։ Անքուն գիշերներ ենք անցկացրել Տավուշից հայրենահանձումը կանխելու համար։
Միասին ապրել ենք ծանրագույն օրեր։ Գուցե չենք հաջողել, բայց գոնե պայքարել ենք մեր արժանապատվության վերականգնման համար։
Եվ այդ օրերին, երբ մեր գաղափարները միավորել են մեզ, մենք ընկերացել ենք։ Ես ինձ մշտապես համարել եմ ձեզնից մեկը։ Լսելով ձեր խնդիրներն ու առաջարկները՝ ԱԺ ամբիոնից բարձրաձայնել եմ դրանք, հետևողական եղել, որպեսզի լուծում ստանան։

Այս տարիների ընթացքում տարբեր գերատեսչությունների ուղարկել եմ շուրջ 2000 գրություն։

Արցախից բռնի տեղանահանվածների հարցերը համարելով գերակա՝ փորձել եմ լուծում պահանջել շուրջ 1500 արցախցի մեր հայրենակիցների խնդիրների համար։
Մեր հետևողականության շնորհիվ շատերը ստացել են իրենց հասանելիք աջակցությունը։
Ես մշտապես եղել եմ հասանելի ձեզ համար։ Անարդարության բախվելիս՝ դուք ունեցել եք հնարավորություն անձնապես շփվելու ինձ հետ՝ ինչպես սոցցանցերի, այնպես էլ իմ անձնական հեռախոսահամարին անմիջապես զանգահարելու միջոցով։
Մասնակցել եմ ԱԺ գրեթե բոլոր նիստերին, որոնց ընթացքում անդրադարձել եմ բազմաթիվ ոլորտային խնդիրների։ Դրանք են․

Անվտանգություն
֊ Սահմանազատում և սահմանագծում / իրականում՝ միակողմանի զիջումներ Տավուշում /, Արցախի հարց, սահմանամերձ համայնքների, դպրոցների, տարբեր հաստատությունների փակման, ինչպես նաև՝ պարենային անվտանգության խնդիրներ

Տնտեսություն
֊ Արտահանման խնդիրներ, բեռնափոխադրողներ / ծաղիկ, կոնյակ, պտուղ բանջարեղեն /, ավտոներկրողներ, վարկային համակարգ, արտաքին պարտք, փոքր և միջին բիզնեսի խնդիրներ

Գյուղատնտեսություն
֊ Անջրդի հողերի, ջրային ռեսուրների կառավարման, հակակարկտային միջոցների, անասնագլխաքանակի, խոզաբուծության, կաթի մթերման, ցորենի իրացման, խաղողագործության խնդիրներ
Մարդու իրավունքների պաշտպանություն
֊Բաքվում պահվող գերիների համար պայքար, այցելություններ քրեակատարողական հիմնարկներ / կալանավորված անձանց, նրանց խնդիներների բարձրաձայնում, երաշխավորության ներկայացում, դատաիրավական խնդիրների ներկայացում

Կրթություն, գիտություն, մշակույթ
֊Դասագրքերի, ուսուցիչների աշխատավարձերի, մշակութային հաստատությունների խնդիրներ, «Գոյ» թատրոնի և Գիտատեխնիկական գրադարանի փակման բարձրաձայնում։
Շրջակա միջավայր
֊Պայքար ապօրինի հանքերի դեմ, անտառների պահպանություն։
Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հազարավոր աջակիցներին՝ այս տարիների աննահանջ պայքարի, փոխվստահության և արդյունավետ համագործակցության համար։
Ի դեպ, ոչինչ չի փոխվել․ ես շարունակում եմ զանգեր և նամակներ ստանալ նույն հաճախականությամբ։ Անկախ կարգավիճակից՝ փորձելու եմ իմ հնարավորությունների սահմաններում աջակցել մեր քաղաքացիներին, տարբեր ոլորտների, խմբերի ներկայացուցիչներին։

Ձեր վստահությունն անչափ պարտավորեցնող է ինձ համար։

Եվ հիմա, երբ արդեն մեկնարկել է ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանը, ուզում եմ հաջողություն մաղթել իմ գործընկերներին։
Պայքարը շարունակվում է։ Ոչ ոք դրանից ետ չի կանգնելու, ես՝ նույնպես։

Սիրով՝ Ձեր Գառնիկ Դանիելյան»:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Վախը Հայրենիք, արժեքներ, սկզբունքներ չի ճանաչում, այն սպանում է, իսկ սերը՝ կենսավորում․ Սրբազան Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ Քծնանքից՝ դավաճանություն. Սերգեյ Բագրատյանի քաղաքական դիմանկարը․ քաղաքագետ Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության դեպք․ 4 ձերբակալված կա Պայքարը շարունակվում է, ոչ ոք դրանից հետ չի կանգնելու․ Գառնիկ Դանիելյան Հայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնությունները Ավետ Կոնջորյանի՝ հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնվել Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Աքյաքա շրջանի ղեկավարն այցելել է հայ-թուրքական երկաթուղային սահման Ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել Ովքեր են երկու նոր փոխվարչապետերը «Փողերն առնելու եք ու ու՞ր թռնեք․․․ Ռուսաստանը կոնկրետ հարց է դրել»․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, եսակենտրոն լինելդ էլ ավելի նսեմացրեց քեզ․․․Լարիսա Ալավերդյանի դիպուկ խոսքը (video) «Հիմա ո՞վ է ճիշտ՝ Փաշինյան Նիկո՞լը՝ իր լնգուլավազով, թե՞ մենք․․․»․ Նահապետյանը հունից դուրս եկավ (video) «Դուք որևէ բան հստակ չեք կարողանում հիշել»․ վկային հարցաքննելիս նյարդայնացավ անգամ դատավորը (video) Չփորձե՛ք այլևս այդ տոնով ինձ հետ խոսել․ Ագնեսա Խամոյանը՝ Կոնջորյանին (video) «Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ նկատի ունեի «մուսռ» ասելով․ Կոնկրետ՝ ձեզ»․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին (video) Խաչատրյանի կոշտ խոսքը․ Կոնջորյա՛ն, «քաղաքական քամելեոն» լինե՞լն է ավելի լավ, թե «քաղաքական հայդուկ» (video) Ռուստեմ Ումերովը կղեկավարի Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայությունը Սա քաղաքական հաշվեհարդար է․ փողոց ենք փակելու․ լարված խոսակցություն ոստիկանի և քաղաքացու միջև (video) «Նիկոլի աբառոտկի գինը․ լիզելը լիզել է, կարևոր չի՝ ինչ ես լիզում»․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am