Երեկ՝ օգոստոսի 2-ին, ժամը 22:00-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի, և ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ նրանց միացած Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ-ի մի քանի ջրատարներ մինչև այսօր՝ օգոստոսի 3-ի այս պահը, պայքարում են Գետափնյա – Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում առաջացած կրակի տարածման դեմ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն ու ծուխը գիշերը տեսանելի էին մի քանի կիլոմետրից, անգամ Երևանի Էրեբունի-Մասիվից, Մասիս քաղաքից, և հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, քանի որ թունավոր ծուխն իր սև գործն է անում, մինչ այս պահը աշխատում են։
Կրակի տարածումը հնարավոր է եղել կանխել, սակայն հրշեջները դեռ հերթապահություն են իրականացնում։
Քաղաքապետարանի ԵԱՍՄ-ի ջրատարներն էլ անընդհատ ջուր են տեղափոխում աղբավայր և այն փոխանցում են հրշեջ մեքենաներին, ինչն էլ ավելի է հեշտացնում հրշեջների աշխատանքը։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը