Ուկրաինայում հայտարարել են, որ հակամարտության ավարտն այս տարի քիչ հավանական է
Ուկրաինայում գործող իշխանությունների ներկայացուցիչներն ու օտարերկրյա դիվանագետները թերհավատորեն են գնահատում ռուս-ուկրաինական հակամարտության՝ մինչև 2026 թվականի վերջը խաղաղ կարգավորման հնարավորությունը։ Այդ մասին գրում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում ուկրաինական իշխանության տարբեր ներկայացուցիչներ և արտասահմանյան դիվանագետներ պարբերաբար հայտնել են, որ այս տարվա ընթացքում խաղաղ կարգավորման իրական հեռանկարներ գրեթե չեն տեսնում։
«Իրական խաղաղ կարգավորման հեռանկարներն այս տարի գրեթե չկան. վերջին շաբաթներին «ՌԲԿ-Ուկրաինա»-ն նման գնահատական է լսել ուկրաինական իշխանության բազմաթիվ զրուցակիցներից և արտասահմանյան դիվանագետներից»,– նշվում է հրապարակման մեջ։
