Մանրամասներ` Երուսաղեմի Սուրբ Հակոբ եկեղեցու վրա իրականացված հարձակման մասին
Կիրակի 6 հրեա դեռահաս հարձակվել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցու գլխավոր մուտքի վրա։
Ականատեսների վկայությամբ` խումբը հերթով թքել է վանքի փակ դարպասի վրա։ Երբ նրանք նկատել են միջադեպը նկարահանող հայ կնոջը, քարեր են նետել նրա պատուհանի ուղղությամբ ու հայհոյել։
Իսրայելի ոստիկանությունը արձագանքել է հարձակմանն ու ձերբակալել 6 կասկածյալի, որոնցից միայն մեկն էլ չափահաս։ Նրանցից երեքին դատարանը կալանավորել է, երեքին` ազատ արձակել։ Վերջիններիս 15 օրով արգելել են մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաք։
Երուսաղեմի հայոց պատրիարքարանը պաշտոնական բողոք է ներկայացրել իշխանություններին։
Պատրիարքարանը նաև հրապարակային դիմել էր Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիին՝ կոչ անելով դատապարտել Երուսաղեմում քրիստոնյաների դեմ ուղղված ատելության գործողությունները և քրեականացնել նման դեպքերը։
