ԱՄՆ-ը և Իրանը այսօր կանցնեն բանակցությունների. Թրամփ
ԱՄՆ-ը և Իրանը այսօր կանցնեն բանակցությունների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք երկխոսություն ենք վարելու նրանց հետ, դա տեղի է ունենալու բանակցությունների ձևաչափով։ Դրանք կսկսվեն այսօր կեսօրին», - ասել է ԱՄՆ առաջնորդը՝ պատասխանելով լրագրողների հարցերին իր ինքնաթիռի խցիկում։
«Ես կցանկանայի, որ այդպես էլ լիներ։ Դա կփրկեր բազմաթիվ կյանքեր, թույլ կտար խնայել ոչ քիչ ուժեր», - հավելել է նա։
Թրամփը հիշեցրել է, որ ավելի վաղ պլանավորել էր հզոր հարված հասցնել Իրանին։
«Իրանը դա չէր ցանկանում։ Եվ, եթե անկեղծ լինենք, Սաուդյան Արաբիան ևս չէր ցանկանում դա։ Նա կարծում էր, թե գործարքը մոտ է», - հավելել է նախագահը։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է Հորմուզի նեղուցում նավագնացությանը և իրանական միջուկային ծրագրին վերաբերող պայմանավորվածություններին:
