Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին

Օգոստոսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին։


Նորընտիր պատգամավորների անունից Նորին Սրբությանը ողջունել են խմբակցությունների ղեկավարներ տիար Նարեկ Կարապետյանն ու տիկին Աննա Գրիգորյանը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը իր խոսքում նշել է.

«Չնայած օրենսդրությամբ սահմանված կարգավորմանը, որ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը ելույթի իրավունք վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այն չէր ապահովվել: Այդ իսկ պատճառով «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը եկել է Մայր Աթոռ` օրհնություն ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսից»։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն արձանագրել է, որ իբրև Հայոց Եկեղեցու զավակներ և նաև ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի պատգամավորներ, իրենց հոգևոր պարտքն էր այսօր այցելել Վեհափառ Հայրապետին։

«Ցավոք, այս իշխանության ապազգային արշավի պայմաններում, երբ առաջին անգամ մեր պետության պատմության մեջ Վեհափառի պատգամը, աղոթքն ու մաղթանքը չլսվեց ԱԺ անդրանիկ նիստում, պարտավոր էինք սրբագրել կատարվածը», - ընդգծել է նա։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու օրհնությունն է փոխանցել պատգամավորներին՝ ընդգծելով, որ հայտնի պատճառներով հնարավորություն չի ունեցել ըստ սահմանված կարգի և ձևավորված ավանդության մասնակցելու Ազգային ժողովի անդրանիկ նիստին և բերելու պատգամավորներին Սուրբ Էջմիածնի օրհնությունը և Հայրապետական իր պատգամը։

Վեհափառ Հայրապետն ի մասնավորի խոսել է երկրում և ազգային կյանքում տիրող մտահոգիչ կացության և առկա ծանր հիմնախնդիրների մասին։

«Այսօր մեր երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները ենթադրում են նոր փորձություններ, որոնց հաղթահարման հնարավոր ուղիները պահանջում են առավելագույն ջանքեր, պետական ու ազգային կառույցների, մասնագիտական տարբեր ասպարեզներում քաջահմուտ գործիչների համախմբվածություն։ Այս իրավիճակի հանդիման մեծապես մտահոգիչ են նաև ներազգային կյանքում տիրող անհամերաշխությունը, ջլատիչ վնասաբեր գործողությունները, հասարակության պառակտվածությունը, քաղաքական բևեռացումը, նվիրական արժեքների և ընկալումների աղավաղումը, նաև Հայոց Եկեղեցու դեմ գործադրվող օրինազանց, հակասահմանադրական քայլերը, որոնք խոչընդոտում են Եկեղեցու արդյունավոր առաքելությունը ազգային անդաստանում։ Նման անընդունելի երևույթները խարխլում են ազգային միաբանության հիմքերը, Սփյուռք-Հայաստան հարաբերությունները, խաթարում հանրության մեջ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը, ժողովրդավարության և օրինականության ամրապնդումը, արդարության ու ճշմարտության գերակայությունը», - նշեց Վեհափառ Հայրապետը։

Նորին Սրբությունն իր խոսքում նաև ընդգծել է․ «Մենք մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ Եկեղեցի ենք, և այս ամբողջությունն է հուսալի ապավենը աշխարհասփյուռ մեր ժողովրդի գոյատևման ու հարատևության և իղձերի մարմնավորման։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բազմադարյա ծառայության ընթացքում միշտ սատար է եղել ազգին ու հայրենիքին, պետականության առկայության պայմաններում նաև աջակից եղել իշխանություններին՝ կերտելու հզոր ու բարեկեցիկ երկիր և իրականություն դարձնելու երջանիկ ապագայի ազնիվ հույսերը»։

Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ Եկեղեցին պիտի շարունակի իր կարողություններով զորավիգ լինել հայոց պետությանը բոլոր բարի իրագործումներում՝ միտված մեր ազգի բարօրության ու առաջընթացի ապահովմանը, հայրենիքի զորացմանն ու պայծառությանը։

Ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը և հանձնառություններին՝ գործել հանուն հայրենիքի անվտանգության, հայոց անկախ պետականության զորացման և ի բարօրություն ժողովրդի։ Նորին Սրբությունը նաև պատգամել է առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ, ժողովրդին օրինակ ծառայել արդարամտությամբ, պարկեշտությամբ և ազնվությամբ։

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հայցել է Երկնավորից խաղաղ պահել հայոց պետությունը, համախումբ ու անխռով՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդին և պատգամավորներին մաղթեց արդյունավոր աշխատանք՝ ի նպաստ մեր երկրի բարգավաճման ու առաջընթացի։

Վերջում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է արտահայտել խմբակցությունների պատգամավորներին Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նվիրումի և որդիական սիրո համար հատկապես դժվարին այս շրջանում, երբ տակավին շարունակվում են իշխանությունների կողմից սանձազերծված արշավն ու բռնաճնշումները, երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի արտահայտության համար առ այսօր կալանքի տակ է մնում ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանը։

Հանդիպումն ավարտվել է «Պահպանիչ» աղոթքով։

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակացություններ վարելու մասին Թրամփի հայտարարությունը Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Փաշինյանի մուտքագրվել է դատարան, բայց որևէ դատավորի չի մակագրվել Եթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբան Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Ցմահ ազատազրկման դատապարտված Թելման Քալաշյանի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել․ «Փաստինֆո» #ՈՒՂԻՂ․ «Երեկ Նիկոլին ԱԺ-ից հասցրել են կիսաինֆարկտի»․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) Մանրամասներ` Երուսաղեմի Սուրբ Հակոբ եկեղեցու վրա իրականացված հարձակման մասին «Խաղաղության» մասին պնդող Ադրբեջանը Հարավային Կովկասի ամենահզոր օդուժն ունեցող պետությունն է դառնում․ Forbes Կիլիկիայում մարտաֆիլմ հիշեցնող՝ կրակոցներով զուգորդված «ռազբորկան» տեսանկարահանվել է տեսախցիկի կողմից Հայաստանում երկու օր անձրև չի գա Քվե ստանալը դեռ չի նշանակում ճշմարիտ ու արդյունավետ քաղաքականություն վարել․ ժամանակին հասարակության մեծամասնությունը Հիտլերին ու Մուսոլինիին էլ է քվե տվել, հետո՞ ինչ․ Շարմազանով ՔՊ-ի ու Ադրբեջանի համար Սև կարապ է տեղի ունեցել Նարեկ Կարապետյանը Վեհափառի հետ զրույցից փակագծեր բացեց (video) Վեց հրեա hարձակվել է Երուսաղեմի Հայոց թաղամասի Սրբոց Հակոբեանց վանքի մուտքի վրա. Գեղամ Բալյան (տեսանյութ) Ռուբինյա՛ն, դուք ընտրվելու եք ԱԺ նախագահ, բայց դուք չեք լինելու ԱԺ նախագահ․ ընդդիմադիր (video) ՌԴ Վլադիմիր քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում Սուս մնացե՛ք. Ագնեսա Խամոյանը փաստերով լռեցրեց ՔՊ–ականներին (video) ՌԴ ԶՈւ-ն Սև ծովում խnցել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված բեռներով երեք նավ. ՌԴ ՊՆ Մենք քաղաքականության մեջ նոր ենք, պետք է հասկանանք շատ իրավիճակներ. կառուցողական մոտեցումներ կան, պետք է տեսնենք` որքանով են ազնիվ. Նարեկ Կարապետյան #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Երեկ ԱԺ-ում չհերքեցին՝ ինչ են սրանք առաջիկայում հանձնելու․ Լարիսա Ալավերդյան (video) ԱՄՆ-ը և Իրանը այսօր կանցնեն բանակցությունների. Թրամփ Վեհափառի կարևոր ուղերձը՝ ընդդիմադիր պատգամավորներին (video) Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին Իսրայելը պատրաստ է դուրս բերել զորքերը Լիբանանից՝ «Հեզբոլլահի» զինաթափումից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am