9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք

Օգոստոսի 2-ին տեղի ունեցավ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։ Այս կազմով ձևավորված Ազգային ժողովը չի արտահայտում ՀՀ քաղաքացիների իրական քաղաքական կամքը և ունի լեգիտիմության լրջագույն խնդիրներ, որոնք պայմանավորված են թե՛ ՀՀ Սահմանադրության 2015 թվականի խմբագրությամբ ամրագրված իշխանության ձևավորման կառուցակարգերով, թե՛ 2026 թվականի ընտրությունների անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում տեղի ունեցած խախտումներով։

Առաջին խնդիրը հենց գործող սահմանադրական համակարգի կառուցվածքում է։

2026 թվականի ընտրություններին ընտրելու իրավունք ուներ 2,503.990 քաղաքացի։ Պաշտոնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն է տվել 726,819 քաղաքացի՝ ընտրություններին մասնակցածների 49.75%-ը և ընտրելու իրավունք ունեցողների մոտ 29%-ը: Արդյունքում այն քաղաքական ուժը, որը չի ստացել ո՛չ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 30%-ի, ո՛չ էլ ընտրություններին մասնակցածների 50%-ի աջակցությունը, առաջիկա հինգ տարիներին իր խորհրդարանական մեծամասնության միջոցով վերահսկելու է օրենսդիր և գործադիր իշխանությունները։ Այն որոշիչ դեր է ունենալու նաև բարձրագույն դատական ատյանների,

Դատախազության, Կենտրոնական բանկի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քննչական մարմինների, ոստիկանության, Մարդու իրավունքների պաշտպանի և այլ իրավապահ և ուժային կառույցների ձևավորման հարցում։
Այսպիսով՝ ընտրություններին մասնակցած քաղաքացիների կեսից պակաս աջակցություն ստացած քաղաքական ուժն առաջիկա հինգ տարիներին որոշիչ ազդեցություն է ունենալու պետական իշխանության գրեթե ամբողջ համակարգի գործունեության վրա։
Երկրորդ խնդիրը կապված է ընտրությունների անցկացման և արդյունքների ամփոփման հետ։ Այդ ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց գագաթնակետը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապօրինի որոշումն ու Սահմանադրական դատարանի կողմից դրա վավերացումն էին։ Դրա հետևանքով ընդդիմադիր ուժերից մեկին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը քվեարկած քաղաքացիները փաստացի զրկվեցին Ազգային ժողովում ներկայացված լինելու իրավունքից։
Երրորդ խնդիրը կապված է ընտրությունների անցկացման անհավասար ու անարդար պայմանների հետ. ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների համատարած ձերբակալություններ, կալանավորումներ, անմեղության կանխավարկածի խախտումներ, բռնություններ, ինչպես նաև արտասահմանից ժամանած` ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց ընտրության իրավունքի վարկաբեկումներ ու անօրինական պատիժներ, դիտորդական առաքելությունների սահմանափակումներ:
Այս իրավիճակում Ազգային ժողովում ներկայացված ընդդիմությունն ունի կարևոր առաքելություն. թեև օրենսդրությամբ նրան վերապահված հնարավորությունները սահմանափակ են, դրանք պետք է օգտագործվեն ամբողջությամբ և հետևողականորեն։
Ակնկալում ենք, որ ընդդիմությունը չի սահմանափակվի շարքային հայտարարություններով։ Այն պետք է իր քաղաքական և իրավական ամբողջ գործիքակազմը ծառայեցնի Հայաստանի Հանրապետության կենսական շահերի պաշտպանությանը։
«Հանրային դաշինքը» ևս շարունակելու է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով Հայաստանում վերացնել միահեծան իշխանության համակարգը և ձևավորել այնպիսի սահմանադրական և քաղաքական կարգ, որը կբացառի հնարավորությունը, երբ ընտրելու իրավունք ունեցողների 30%-ից և ընտրություններին մասնակցածների 50%-ից պակասի աջակցությունն ստացած որևէ քաղաքական ուժ հինգ տարի շարունակ միանձնյա վերահսկի օրենսդիր և գործադիր իշխանությունները, որոշիչ ազդեցություն ունենան դատական իշխանության, անկախ պետական մարմինների և իրավապահ համակարգի ձևավորման վրա։

«Հանրային դաշինք»՝ իշխանությունների հակակշռման համար նախաձեռնող խումբ
Աննա Կոստանյան
Արսեն Թավադյան
Գոռ Պլուզյան
Հայկ Դորունց
Հովհաննես Իշխանյան
Ռուբեն Հարությունյան
Վարդան Հարությունյան
Տարոն Նահապետյան

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակացություններ վարելու մասին Թրամփի հայտարարությունը Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Փաշինյանի մուտքագրվել է դատարան, բայց որևէ դատավորի չի մակագրվել Եթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբան Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Ցմահ ազատազրկման դատապարտված Թելման Քալաշյանի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել․ «Փաստինֆո» #ՈՒՂԻՂ․ «Երեկ Նիկոլին ԱԺ-ից հասցրել են կիսաինֆարկտի»․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) Մանրամասներ` Երուսաղեմի Սուրբ Հակոբ եկեղեցու վրա իրականացված հարձակման մասին «Խաղաղության» մասին պնդող Ադրբեջանը Հարավային Կովկասի ամենահզոր օդուժն ունեցող պետությունն է դառնում․ Forbes Կիլիկիայում մարտաֆիլմ հիշեցնող՝ կրակոցներով զուգորդված «ռազբորկան» տեսանկարահանվել է տեսախցիկի կողմից Հայաստանում երկու օր անձրև չի գա Քվե ստանալը դեռ չի նշանակում ճշմարիտ ու արդյունավետ քաղաքականություն վարել․ ժամանակին հասարակության մեծամասնությունը Հիտլերին ու Մուսոլինիին էլ է քվե տվել, հետո՞ ինչ․ Շարմազանով ՔՊ-ի ու Ադրբեջանի համար Սև կարապ է տեղի ունեցել Նարեկ Կարապետյանը Վեհափառի հետ զրույցից փակագծեր բացեց (video) Վեց հրեա hարձակվել է Երուսաղեմի Հայոց թաղամասի Սրբոց Հակոբեանց վանքի մուտքի վրա. Գեղամ Բալյան (տեսանյութ) Ռուբինյա՛ն, դուք ընտրվելու եք ԱԺ նախագահ, բայց դուք չեք լինելու ԱԺ նախագահ․ ընդդիմադիր (video) ՌԴ Վլադիմիր քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում Սուս մնացե՛ք. Ագնեսա Խամոյանը փաստերով լռեցրեց ՔՊ–ականներին (video) ՌԴ ԶՈւ-ն Սև ծովում խnցել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված բեռներով երեք նավ. ՌԴ ՊՆ Մենք քաղաքականության մեջ նոր ենք, պետք է հասկանանք շատ իրավիճակներ. կառուցողական մոտեցումներ կան, պետք է տեսնենք` որքանով են ազնիվ. Նարեկ Կարապետյան #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Երեկ ԱԺ-ում չհերքեցին՝ ինչ են սրանք առաջիկայում հանձնելու․ Լարիսա Ալավերդյան (video) ԱՄՆ-ը և Իրանը այսօր կանցնեն բանակցությունների. Թրամփ Վեհափառի կարևոր ուղերձը՝ ընդդիմադիր պատգամավորներին (video) Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին Իսրայելը պատրաստ է դուրս բերել զորքերը Լիբանանից՝ «Հեզբոլլահի» զինաթափումից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am