Նիկոլի կառավարության պարագայում կարող ենք համարել, որ գնում ենք պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով․ Զաքարյան

Նիկոլի կառավարության պարագայում՝ կարող ենք համարել, որ մենք գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով։ Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Բազմիցս ասել ենք, որ Նիկոլի կառավարության վարած օտարածին քաղաքականության արդյունքում, Հայաստանը հայտնվելու է խոշոր տերությունների հակասական շահերի բախման կիզակետում։ Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ բազմամիլիարդ ակտիվներով ու Հայաստանի համար ռազմավարական անփոխարինելի նշանակություն ունեցող Արցախը թշնամուն փոխանցելուց հետո, քպ-ական կառավարությունը, 2025թ-ից սկսած՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին հրում է դեպի նոր, վտանգավոր ծուղակի մեջ:

Հիմա կարելի է ասել, որ այդ ծուղակի մեջ ենք: Իրավիճակը տեսնողներն ու հասկացողները պատկերացնում են ասելիքիս իմաստը: Չհասկացողներն ու տեսնել չկարողացողները մտածում են, որ չափազանցեցնում ու անհիմն քննադատում եմ: Աստված դրանց հետ:

Եթե, ինչպես երևում է զարգացումներից, Միացյալ Նահանգներին չհաջողվի հանազանդեցնել Իրանին, Ռուսաստանը պահպանի և զարգացնի իր ազդեցությունը ուկրաինական ճակատում, իսկ Վրաստանում էլ ավելի թուլանա արևմտյան ազդեցությունը, ապա Հարավային Կովկասը՝ Արևմուտքի կողմից կառավարվող միջանցքի վերածելու հեռանկարները կդառնան անհավանական։

Իրանն ավելի կոշտ կերպով կխոչընդոտի ցանկացած պայմանավորվածության, որը կընդլայնի արևմտյան կամ պանթյուրքական ներգործությունն իր սահմանների մերձակայքում: Մոսկվան (որոշ դեքերում նաև Անկարան) նույնպես կձգտեն թույլ չտալ, որպեսզի Հարավային Կովկասը վերածվի արևմտյան մի շարք երկրների ռազմավարական հենակետի ու անցման դեպի Միջին Ասիա։

Ադրբեջանն ու Վրաստանն այս իմաստով վարում են հավասարակշված ու բոլոր հնարավոր սցենարների պարագայում՝ ինքնուրույն դերակատարումն ու դեմքը պահող քաղաքականություն:

Հայաստանի պարագայում՝ գլխավոր պրոբլեմը դեպի Արևմուտք թեքվելու կամ ՌԴ (ԵԱՏՄ) հետ կապերի պահպանման միջև ընտրությունը չէ։ Ծուղակում հայտնված Հայաստանի գլխավոր հարցն այն է, թե արդյոք մենք կկարողանա՞նք պահպանել բավարար ռազմավարական ինքնուրույնություն և վերահսկողություն սեփական տարածքների ու տարանցիկ ուղիների նկատմամբ՝ որպեսզի էական դերակատարում (արժեք, կշիռ) ունենանք Հարավային Կովկասում մրցակցող ուժերի համար՝ միաժամանակ չդառնալով նրանց բախման զոհը։

Իշխանափոխությունից հետո դա չափազանց դժվար կլինի՝, բայց հնարավոր է ու անհրաժեշտ։ Իսկ Նիկոլի կառավարության պարագայում՝ կարող ենք համարել, որ մենք գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով:

ՔՊ-ն աշխարհաքաղաքական առևտրի մեջ արդեն ստացել է իր ուզածը՝ անցած ընտրություններում արևմտյան աջակցության տեսքով: Փոխարենը՝ ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ և նոր սպառնալիքների:

Հենց այստեղ է, որ պատմական զուգահեռը դառնում է հատկապես անհանգստացնող և ծանոթ։ Հարյուր տարի առաջ Հայաստանը կրկին հայտնվել էր ընդարձակվող տարածաշրջանային տերությունների բախման միջև, որոնց ռազմավարական հավակնությունները վերջնականապես որոշեցին մեր երկրի ճակատագիրը։ Եվ որոշեցին ի վնաս մեզ:

Եթե նախանշվող տարածաշրջանային վերափոխումներն իսկապես տեղի ունենան, ապա մենք վտանգում ենք դառնալ գլխավոր պարտվողը, քանի որ մեր աշխարհագրական դիրքի համար մղվող սկզբունքային պայքարը, Նիկոլի կառավարության պարագայում՝ ինքնուրույն ընտրություն կատարելու որևէ հնարավորություն գրեթե չի թողնի։

Ինչ անե՞նք: Շարունակենք ծափ տալ ռուսների հետ խորացվող հակադրությունների՞ն, առանց դետալներին ծանոթ լինելու՝ ոգևորվենք ԹՐԻՓՓ-ի նախագծո՞վ, միամտաբար հավատանք, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեզ համար խաղաղ կյա՞նք են նախատեսել, անտեսենք մերձավորարևելյան սպառնալից զարգացումնե՞րը, անվերապահ հավատանք ռուսնե՞րին կամ եվրոպացիերի՞ն, թե խելքներս գլուխներս հավաքենք ու լրջորեն զբաղվենք մեր երկրի պրոբլեմներով»,- նշել է Զաքարյանը։

դիտվել է 477 անգամ
Լրահոս
Կառավարության անդամին հարց ես տալիս, մտածումա՝ ո՞նց չպատասխանի, ուղիղ ասե՛ք․ Արթուր Խաչատրյան (video) Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել Ատլանտյան օվկիանոսի վրա Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Խայտառակություն է․ էս մի տարվա ընթացքում էդ փողն ի՞նչ եք արել․ Աննա Գրիգորյան (video) Տեղահանման նոր ռիսկեր կա՞ն․․․ ինչ եք անելու Տիգրանաշենում․ Հայկ Ֆարմանյան (video) Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով. Արմեն Այվազյան ԱՄՆ-ն սպառնում է զենք չմատակարարել Ուկրաինային․ FT «Պարզ բան եմ ասում»․ Արթուր Խաչատրյանը «նեղը գցեց» կառավարության ներկայացուցչին (video) ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ռուսական հրթիռների արտադրության դեմ. Politico Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 12/13-ին Ադրբեջանցին հեկտարներով վնասում է արգելոցը, դուք ի՞նչ եք անում․ Իրինա Յոլյան (video) Վարչապետը պարտավոր է ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն նույնիսկ կոշտ, վիրավորական կամ ցնցող ձևակերպումների նկատմամբ. Գարեգին Պետրոսյան Վահագն Ալեքսանյա՛ն, հանգստացե՛ք․ Կալուգայի տոմս առնենք, գնացեք, տեսեք ու․․․ Տիգրան Աբրահամյան (video) Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո Թալանչինե՛ր, այո՛, թալանչի եք․․․ Մեսրոպ Մանուկյանը սկսեց գոռալ, Ռուբինյանը խառնվեց (video) Բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով․ ընդդիմադիր (video) ՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ «Դու չե՛ս փախչելու»․ Պուտինն ու Լուկաշենկոն Նիկոլին տեղն ու ժամն ասեցին․ Սուրենյանց (video) Լսե՛ք՝ ինչ ճանապարհով են սրանք փողերը լվանում․ Ռուբեն Մխիթարյան (video) Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Խայտառակություն․ 16 հազար դրամով գնել եք աթոռ, որ ի՞նչ անեք․ ընդդիմադիրը փողերի մսխման թվեր ներկայացրեց (video) Երբ Մեծ կոմբինատորի և նրա արկածախնդիր թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, հուսով եմ, մեզ կհիշեք սրանց ողջակիզելու կոչեր հնչեցնելու ժամանակ. Հակոբ Բադալյան Ի՞նչ եք անում փողերի հետ․տվել եք 90% կանխավճար մի բանի համար, որ ոչինչ չե՛ն արել․ընդդիմադիրը՝ փաստով (video) Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. պաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am