Աղմկահարույց լուրերից հետո ՖԻՖԱ-ի նախագահը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն պաշտոնապես հրաժարվել է աշխարհի առաջնության և այլ մրցաշարերի կազմակերպման իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու գաղափարից։ Կառույցի պաշտոնական կայքում հրապարակվել է Ինֆանտինոյի հայտարարությունը։ Այս մասին գրում է armsport.am-ը։

Օրերս հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ն ցանկանում է ստեղծել FIFA Forward Enterprise (FFE) ընկերությունը, որը կստանար աշխարհի առաջնության կազմակերպման կոմերցիոն գործունեության իրավունքները։ Նախագիծը նախնական գնահատվում էր 20 միլիարդ դոլար, որի բաժնետոմսերի 20 տոկոսը ծրագրվում էր վաճառել մասնավոր ներդրողներին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ գլխավոր գնորդներից մեկը պետք է դառնար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքը։ Այս նախաձեռնությունը բուռն արձագանք և բոյկոտի սպառնալիքներ էր առաջացրել ոչ միայն տարածաշրջանային կոնֆեդերացիաների (մասնավորապես՝ ՈւԵՖԱ-ի), այլև հենց ՖԻՖԱ-ի ներսում։

«FIFA Forward Enterprise նախագիծն ուղղված էր ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաներին աջակցելուն և ամբողջ աշխարհում ֆուտբոլի զարգացմանը։ Մենք ի սկզբանե ընդգծել ենք, որ այս նախաձեռնության իրագործումը հնարավոր է միայն անդամների մեծամասնության աջակցության և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների դեպքում։ Ուշադիր լսելով բոլոր կարծիքները՝ եկանք այն եզրակացության, որ նախագիծն այնպիսի տարաձայնություններ է առաջացրել, որոնք այլևս չեն համապատասխանում սկզբնական նպատակին։ Մեր նպատակը միշտ եղել է և կմնա ֆուտբոլը միավորելը։ Ուստի այս առաջարկը չի իրագործվի»,- նշված է Ինֆանտինոյի հայտարարության մեջ։

Այսպիսով, եվրոպական երկրների կողմից սպառնացող բոյկոտները տեղի չեն ունենա։ Հիշեցնենք, որ այս ամառ ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնությունն անցկացրեց ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Իսպանիայի հավաքականը։

դիտվել է 157 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը գրեթե մեկ տոննա քաշով ավիառnւմբ է օգտագործել Իրանում տան վրա hարվածելու համար․ NYT Գերմանիայում «Սաքսոնական Շվեյցարիա» ազգային պարկը փակվել է մահաբեր փոթորկից հետո Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը Նիկոլի կառավարության պարագայում կարող ենք համարել, որ գնում ենք պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով․ Զաքարյան Լատվիա-Բելառուս սահմանը փակվել է Ուրիշի գույքի ապօրինի օգտագործումը հանցագործություն է. փաստաբանը՝ «Մուլտի Ուելնեսի» մասին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Քաղաքական շարժառիթներով ԵՊՀ-ի նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը ցածր քայլ է․ Արթուր Ղամբարյան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին Հայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարում «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն Պակիստանում ձնահյուսից հետո հայտնաբերվել է չորս լեռնագնացի մարմին. վեց մարդու որոնումները շարունակվում են «Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը Շոգը պատել է Մոսկվան․ օդերևութաբանները վտանգավորության նարնջագույն մակարդակ են հայտարարել Թրամփը կատակել է, որ կցանկանար դառնալ նաև ԱՄՆ հաջորդ նախագահը Իրանական դրոնները հարվածել են Քուվեյթին Աղմկահարույց լուրերից հետո ՖԻՖԱ-ի նախագահը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Ռուսական հրթիռային հարձակումը Կիևի վրա․ ինը մարդ է զոհվել, տասնյակներ՝ տուժել Հորդանանում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում սրացման վտանգի և ավիահաղորդակցության հնարավոր խափանումների մասին Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահար կնոջ մարմինը Օգոստոսի 1-6-ը հանրապետությունում սպասվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ Հարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվել Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am