Օգոստոսի 1-6-ը հանրապետությունում սպասվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ
Օգոստոսի 1-6-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 1-2-ի և 5-6-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 1-6-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Օգոստոսի 1-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 1-6-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։
