Աղմկահարույց լուրերից հետո ՖԻՖԱ-ի նախագահը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն պաշտոնապես հրաժարվել է աշխարհի առաջնության և այլ մրցաշարերի կազմակերպման իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու գաղափարից։ Կառույցի պաշտոնական կայքում հրապարակվել է Ինֆանտինոյի հայտարարությունը։ Այս մասին գրում է armsport.am-ը։

Օրերս հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ն ցանկանում է ստեղծել FIFA Forward Enterprise (FFE) ընկերությունը, որը կստանար աշխարհի առաջնության կազմակերպման կոմերցիոն գործունեության իրավունքները։ Նախագիծը նախնական գնահատվում էր 20 միլիարդ դոլար, որի բաժնետոմսերի 20 տոկոսը ծրագրվում էր վաճառել մասնավոր ներդրողներին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ գլխավոր գնորդներից մեկը պետք է դառնար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքը։ Այս նախաձեռնությունը բուռն արձագանք և բոյկոտի սպառնալիքներ էր առաջացրել ոչ միայն տարածաշրջանային կոնֆեդերացիաների (մասնավորապես՝ ՈւԵՖԱ-ի), այլև հենց ՖԻՖԱ-ի ներսում։

«FIFA Forward Enterprise նախագիծն ուղղված էր ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաներին աջակցելուն և ամբողջ աշխարհում ֆուտբոլի զարգացմանը։ Մենք ի սկզբանե ընդգծել ենք, որ այս նախաձեռնության իրագործումը հնարավոր է միայն անդամների մեծամասնության աջակցության և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների դեպքում։ Ուշադիր լսելով բոլոր կարծիքները՝ եկանք այն եզրակացության, որ նախագիծն այնպիսի տարաձայնություններ է առաջացրել, որոնք այլևս չեն համապատասխանում սկզբնական նպատակին։ Մեր նպատակը միշտ եղել է և կմնա ֆուտբոլը միավորելը։ Ուստի այս առաջարկը չի իրագործվի»,- նշված է Ինֆանտինոյի հայտարարության մեջ։

Այսպիսով, եվրոպական երկրների կողմից սպառնացող բոյկոտները տեղի չեն ունենա։ Հիշեցնենք, որ այս ամառ ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնությունն անցկացրեց ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Իսպանիայի հավաքականը։

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Օգոստոսի 1-6-ը հանրապետությունում սպասվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ Հարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվել Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան Աղմկահարույց լուրերից հետո ՖԻՖԱ-ի նախագահը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմին Հայաստանը որեւէ իշխանության սեփականությունը չէ, անկախ, թե ով է այդ իշխանություն Գեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնից Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Երևանում թալանել են «Զոլեր» սգո սրահի վճարային տերմինալը․ պատճառվել է 3.5 մլն դրամի վնաս Իսպանիան և Պորտուգալիան սպառնացել են Երևանում ոչ սթափ վարորդը մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնի Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ Սրբազան Բայց մի բան չեք կարող վերցնել՝ նրա թողած հետքը. Ծառուկյանի դուստրը՝ հոր ունեցվածքը խլելու մասին Սպերցյանից հետո Կրասնոդարում նոր ավագ են ընտրել «Զորավորը Տերն է». աղոթքի և հավատքի միասնական ժամերգություն Ավանի սրբավայրում Հավաքական պատասխան բոլոր թերահավատներին․ Սամվել դպիր Գրիգորյան Թուրքական ընկերությունը Բուլղարիայում կփնտրի գազ պաշարներ Կորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներին Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար 2025-ին ծախսվել է 61.20 մլն դոլար Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով Oդի ջերմաստիճանը +39 աստիճանից բարձր չի եղել Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոց Նոր Հաճնի կամրջի տակ տղայի մարմին է հայտնաբերվել Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am