Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմին

Այսօր՝ օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Չկալովկա բնակավայրի հարակից դաշտում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահագն Ղազարյանն ու Մակիչ Սարգսյանը։Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 71-ամյա Արամայիս Հարությունյանն էր։

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Օգոստոսի 1-6-ը հանրապետությունում սպասվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ Հարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվել Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան Աղմկահարույց լուրերից հետո ՖԻՖԱ-ի նախագահը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմին Հայաստանը որեւէ իշխանության սեփականությունը չէ, անկախ, թե ով է այդ իշխանություն Գեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնից Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Երևանում թալանել են «Զոլեր» սգո սրահի վճարային տերմինալը․ պատճառվել է 3.5 մլն դրամի վնաս Իսպանիան և Պորտուգալիան սպառնացել են Երևանում ոչ սթափ վարորդը մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնի Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ Սրբազան Բայց մի բան չեք կարող վերցնել՝ նրա թողած հետքը. Ծառուկյանի դուստրը՝ հոր ունեցվածքը խլելու մասին Սպերցյանից հետո Կրասնոդարում նոր ավագ են ընտրել «Զորավորը Տերն է». աղոթքի և հավատքի միասնական ժամերգություն Ավանի սրբավայրում Հավաքական պատասխան բոլոր թերահավատներին․ Սամվել դպիր Գրիգորյան Թուրքական ընկերությունը Բուլղարիայում կփնտրի գազ պաշարներ Կորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներին Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար 2025-ին ծախսվել է 61.20 մլն դոլար Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով Oդի ջերմաստիճանը +39 աստիճանից բարձր չի եղել Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոց Նոր Հաճնի կամրջի տակ տղայի մարմին է հայտնաբերվել Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am