Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին

Ռուս-ուկրաինական պատերազմի գոտում օգոստոսի 1-ի գիշերը կողմերը զանգվածային օդային հարվածներ են իրականացրել, իսկ նախորդ օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր հատվածներում արձանագրվել է ավելի քան 240 մարտական բախում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել են Կիևին։

Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, վիրավորվել՝ շուրջ 30-ը, այդ թվում՝ երեխաներ։ Վնասներ են արձանագրվել Ուկրաինայի մայրաքաղաքի յոթ վարչական շրջաններում, հրդեհներ են բռնկվել բնակելի և ոչ բնակելի շինություններում, որոշ հատվածներում եղել են էլեկտրամատակարարման խափանումներ։Ուկրաինայի արտակարգ ծառայության տվյալներով՝ Սոլոմյանսկի շրջանում վնասվել և հրդեհվել է հինգհարկանի բնակելի շենք։ Շենքի վերին հարկերից տարհանվել է 35 մարդ։ Դառնիցկի շրջանում հարվածների հետևանքով վնասվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ, վարչական և այլ շինություններ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Կիևին և Կիևի մարզին զանգվածային հարված հասցնելու փաստը։ Ռուսական կողմի պնդմամբ՝ թիրախավորվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկություններ և լոգիստիկ կենտրոններ, որոնք ներգրավված են հրթիռների, անօդաչուների, ռադիոլոկացիոն կայանների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրության, պահպանման ու մատակարարման գործընթացում։

Ռուսաստանի ՊՆ-ն նշել է Կիևում գտնվող մի շարք արտադրական ձեռնարկություններ, ինչպես նաև Կիևի մարզի Վիշնևոյե բնակավայրում գործող լոգիստիկ կենտրոն։ Ուկրաինական կողմը և անկախ աղբյուրները հրապարակման պահին չէին հաստատել Ռուսաստանի ՊՆ-ի ներկայացրած ռազմական օբյեկտների ցանկն ու դրանց վնասման աստիճանը։

Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 31-ի ժամը 20։00-ից մինչև օգոստոսի 1-ի ժամը 07։00-ն ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները որսացել կամ ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 274 ուկրաինական ԱԹՍ։

Ըստ հաղորդագրության՝ անօդաչուները խոցվել են Ռուսաստանի ավելի քան մեկ տասնյակ մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների երկնքում։ Ուկրաինան այդ թիվը չի հաստատել։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ օգոստոսի 1-ի ժամը 08։00-ի ամփոփագրի համաձայն՝ նախորդ օրվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 243 մարտական բախում։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ առավել ինտենսիվ մարտեր են ընթացել Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ արձանագրվել է 37 գրոհ, Կոստյանտինիվկայի ուղղությամբ՝ 26, Սլովյանսկի ուղղությամբ՝ 19, իսկ Հարավային Սլոբոժանշչինայի ուղղությամբ՝ 17։

Ուկրաինայի գլխավոր շտաբը նաև հայտնել է, որ երկրի հրթիռային զորքերն ու հրետանին հարվածել են ռուսական ուժերի անօդաչուների կառավարման երկու կետի, զինծառայողների կենտրոնացման 15 շրջանի, մեկ պահեստի և ևս մեկ ռազմական օբյեկտի։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Օգոստոսի 1-6-ը հանրապետությունում սպասվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ Հարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվել Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան Աղմկահարույց լուրերից հետո ՖԻՖԱ-ի նախագահը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմին Հայաստանը որեւէ իշխանության սեփականությունը չէ, անկախ, թե ով է այդ իշխանություն Գեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնից Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Երևանում թալանել են «Զոլեր» սգո սրահի վճարային տերմինալը․ պատճառվել է 3.5 մլն դրամի վնաս Իսպանիան և Պորտուգալիան սպառնացել են Երևանում ոչ սթափ վարորդը մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնի Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ Սրբազան Բայց մի բան չեք կարող վերցնել՝ նրա թողած հետքը. Ծառուկյանի դուստրը՝ հոր ունեցվածքը խլելու մասին Սպերցյանից հետո Կրասնոդարում նոր ավագ են ընտրել «Զորավորը Տերն է». աղոթքի և հավատքի միասնական ժամերգություն Ավանի սրբավայրում Հավաքական պատասխան բոլոր թերահավատներին․ Սամվել դպիր Գրիգորյան Թուրքական ընկերությունը Բուլղարիայում կփնտրի գազ պաշարներ Կորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներին Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար 2025-ին ծախսվել է 61.20 մլն դոլար Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով Oդի ջերմաստիճանը +39 աստիճանից բարձր չի եղել Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոց Նոր Հաճնի կամրջի տակ տղայի մարմին է հայտնաբերվել Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am