Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ Սրբազան

Յուրաքանչյուր իրավակարգ, եթե իսկապես ցանկանում է արժանի և արդար լինել, պետք է մշտապես հիշի, որ իր օրինականությունն ու հեղինակությունը չեն բխում միայն օրենքի ձևական ու ընթացակարգային ուժից, այլ այն ճշմարտությունից, որի նկատմամբ օրենքը պատասխանատու է։ Այնտեղ, որտեղ իրավունքը կտրվում է բարոյական բանականությունից` դադարում է լինել արդարության արտահայտություն և վտանգում է վերածվել ուժի օրինականացված ձևի, գրել է գրել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։

«Այս պատճառով Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործի հարուցումը չի կարող գնահատվել զուտ իրավական ու ֆորմալ տեսանկյունից։ Անկախ գործի փաստական հանգամանքներից՝ այն դառնում է փորձություն իրավունքի հասկացության համար։ Այստեղ վճռորոշ հարցը ոչ թե այն է, թե արդյոք որևէ անձ վեր է օրենքից. քրիստոնեական ավանդույթը միշտ հուշել է, որ յուրաքանչյուր մարդ պատասխանատու է արդարության առաջ։ Ավելի հիմնարար հարցն այն է, թե արդյոք իրավունքը մնում է ճշմարտության ծառայության մեջ, թե սկսում է արտահայտել պատմական հանգամանքների կամ քաղաքական կամքի գերակայությունը։

 

 

Պետությունն ու Եկեղեցին տարբեր բնույթի իրականություններ են։ Պետության առաքելությունն է պահպանել հասարակական արդարությունը, իսկ Եկեղեցուն վստահված է հիշեցնել այն բարոյական ճշմարտության մասին, առանց որի նույնիսկ ամենակատարյալ իրավական համակարգը կորցնում է իր ներքին չափանիշը։ Երբ այս տարբերությունը մոռացվում է, պետությունը հակված է բացարձակացնելու սեփական իրավասությունը, իսկ հասարակությունը՝ իրավունքը շփոթելու իշխանության հետ։

Եթե քննությունը կատարվում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով, անաչառությամբ և ճշմարտության նկատմամբ հավատարմությամբ, ապա այն կարող է ծառայել արդարությանը։ Սակայն եթե իրավական գործընթացն ստանում է այնպիսի բնույթ, որ կասկածի տակ է դրվում Եկեղեցու ազատությունն ու անկախությունը, ապա վտանգվում է այն վստահությունը, որի վրա հանգչում է իրավակարգը։ Իրավունքը չի կարող երկար գոյատևել այնտեղ, որտեղ այն այլևս չի ճանաչվում որպես արդարության արտահայտություն։

Եկեղեցու արժանապատվությունը չի բխում իշխանությունից և չի պահպանվում արտոնություններով։ Այն ծնվում է ճշմարտությանը հավատարմությունից, նույնիսկ երբ այդ հավատարմությունը պահանջում է կրել քննություն կամ անարդարության վտանգ։ Նույն կերպ պետության իրական կշիռն ու վեհությունը երևում է ոչ թե իր ուժի, այլ ինքնասահմանափակման կարողության մեջ, երբ այն ճանաչում է, որ մարդու խիղճը, հավատքը և Աստծու նկատմամբ պատասխանատվությունը չեն ստեղծվում քաղաքական իշխանության կողմից և չեն կարող ամբողջությամբ ենթարկվել նրան։

Որտեղ օրենքը և ճշմարտությունը բաժանվում են, տուժում են երկուսն էլ։ Իսկ որտեղ որ իրավունքը բաց է մնում բարոյական բանականության և մարդու մասին ճշմարտության առաջ, պետությունն ու Եկեղեցին, պահպանելով իրենց տարբեր առաքելությունները, կարող են համատեղ ծառայել այն արժանապատվությանը, որը քրիստոնեական ըմբռնմամբ արմատավորված է մարդու՝ Աստծու պատկեր և նմանություն լինելու մեջ»,-գրել է Սրբազան Հայրը։

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ Սրբազան Բայց մի բան չեք կարող վերցնել՝ նրա թողած հետքը. Ծառուկյանի դուստրը՝ հոր ունեցվածքը խլելու մասին Սպերցյանից հետո Կրասնոդարում նոր ավագ են ընտրել «Զորավորը Տերն է». աղոթքի և հավատքի միասնական ժամերգություն Ավանի սրբավայրում Հավաքական պատասխան բոլոր թերահավատներին․ Սամվել դպիր Գրիգորյան Թուրքական ընկերությունը Բուլղարիայում կփնտրի գազ պաշարներ Կորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներին Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար 2025-ին ծախսվել է 61.20 մլն դոլար Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով Oդի ջերմաստիճանը +39 աստիճանից բարձր չի եղել Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոց Նոր Հաճնի կամրջի տակ տղայի մարմին է հայտնաբերվել Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համար Կենտրոն վարչական շրջանում ստորգետնյա մալուխ է պայթել Искусственный миграционный кризис Сближение Испании с Алжиром — главным региональным соперником Марокко Լույս չի լինի. հասցեներ Իշխանությունը քաղաքական ախոյանների սեփականության իրավունքը կզրոյացնի, կանցնի յուրայինների ոչնչացմանը Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո Սիրո. սպանված Վոլոդյա Գրիգորյանի դուստր Լևոն Լևոնյանն ազատվել է պաշտոնից Դավիթ Թադևոսյանը դիտարկվում է ԲՏԱՆ նախարարի պաշտոնում. ով է հավանական թեկնածուն Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել․ նախարարությունը գաղտնի է պահում բյուջեի ծախսերը Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am