Բայց մի բան չեք կարող վերցնել՝ նրա թողած հետքը. Ծառուկյանի դուստրը՝ հոր ունեցվածքը խլելու մասին

ԲՀԿ առաջնորդ, բարեգործ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ հայտնի ակնաբույժ Էմմա Ծառուկյանը, սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Հայրս իր անունը պատրաստի չի ստացել, նա այն կառուցել է տարիներով։ Որովհետև երբ մարդու ստեղծածին փորձում են ձեռք տալ, իսկ մարդիկ շարունակում են հիշել նրա արած բարին, հասկանում ես՝ նա իր կյանքի ամենակարևոր հարստությունն արդեն ստեղծել է։

Այն չի բռնագրավվում, չի ջնջվում։ Ես մեծացել եմ՝ տեսնելով, թե ինչպես է հայրս իր կյանքի տարիները, ուժն ու հոգին դրել իր ստեղծածի մեջ։ Եվ այսօր՝ ցավը կորցնելու վախը չէ… ցավն այն է, երբ փորձում են մի ամբողջ կյանքի ստեղծածին վերաբերվել այնպես, կարծես այդ տարիները երբեք չեն եղել։

Կարող եք ձեռք տալ նրա ստեղծածին, դռներ փակել, անուններ փոխել, փորձել մարդուն հեռացնել իր իսկ կառուցածից։
Բայց մի բան չեք կարող վերցնել՝ նրա թողած հետքը։ Որովհետև մարդու ամենամեծ ունեցվածքը ոչ թե այն է, ինչ գրված է թղթի վրա, այլ այն, ինչ գրված է մարդկանց հիշողության մեջ։

Իսկ այդ ստեղծածը ոչ մի որոշմամբ չեն խլում, ոչ մի թղթով չեն ջնջում։ Որովհետև կան բաներ, որոնց սեփականատերը ոչ թե թուղթն է որոշում, այլ ժամանակը, մարդկանց հիշողությունն ու Աստված։

Այս ամենը կատարվում է Աստծո աչքի առաջ։ Ես գիտեմ՝ ինչ գին ունի տարիներով ստեղծածը, գիտեմ ինչ է նշանակում սեփական անունը դարձնել ոչ միայն ազգանուն, այլ պատասխանատվություն։

Երբ հավատում ես Աստծուն, հասկանում ես՝ ճշմարտությունը երբեմն կարող է ուշանալ մարդկանց աչքերում, բայց Աստծո առաջ այն երբեք չի կորչում։ Մի օր այս օրերն էլ անցյալ են դառնալու, այսօրվա աղմուկն էլ է լռելու։

Եվ ժամանակը յուրաքանչյուրին թողնելու է իր արածի կողքին։ Ես հավատում եմ՝ Աստված բացելու է այն դուռը, որը մարդիկ փակեցին, ու հայրս ազատության մեջ շարունակելու է այն ճանապարհը, որի վրա դեռ Աստծուց տրված շատ գործ ունի անելու»։

–00—ՍՊ

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ Սրբազան Բայց մի բան չեք կարող վերցնել՝ նրա թողած հետքը. Ծառուկյանի դուստրը՝ հոր ունեցվածքը խլելու մասին Սպերցյանից հետո Կրասնոդարում նոր ավագ են ընտրել «Զորավորը Տերն է». աղոթքի և հավատքի միասնական ժամերգություն Ավանի սրբավայրում Հավաքական պատասխան բոլոր թերահավատներին․ Սամվել դպիր Գրիգորյան Թուրքական ընկերությունը Բուլղարիայում կփնտրի գազ պաշարներ Կորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներին Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար 2025-ին ծախսվել է 61.20 մլն դոլար Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով Oդի ջերմաստիճանը +39 աստիճանից բարձր չի եղել Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոց Նոր Հաճնի կամրջի տակ տղայի մարմին է հայտնաբերվել Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համար Կենտրոն վարչական շրջանում ստորգետնյա մալուխ է պայթել Искусственный миграционный кризис Сближение Испании с Алжиром — главным региональным соперником Марокко Լույս չի լինի. հասցեներ Իշխանությունը քաղաքական ախոյանների սեփականության իրավունքը կզրոյացնի, կանցնի յուրայինների ոչնչացմանը Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո Սիրո. սպանված Վոլոդյա Գրիգորյանի դուստր Լևոն Լևոնյանն ազատվել է պաշտոնից Դավիթ Թադևոսյանը դիտարկվում է ԲՏԱՆ նախարարի պաշտոնում. ով է հավանական թեկնածուն Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել․ նախարարությունը գաղտնի է պահում բյուջեի ծախսերը Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am