Հունվարի 24-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները և ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ շրջագայության ժամանակ Գանձաքար գյուղի վերջնամասից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Նվեր Ս.-ին` իր վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված գերաններով, և 1985 թ. ծնված Փաշիկ Ե.-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:
Ըստ Նվեր Ս.-ի բացատրության` փայտանյութը պատկանում է իրեն, և չունի համապատասխան փաստաթղթեր, ինքը 2017թ. դեկտեմբերի վերջին «Խռուդ Թալա» կոչվող տարածքի հարակից անտառում ապօրինի հատել է 2 կանգուն հաճարենի, իսկ 2018թ. հունվարի 23-ին գնացել է նշված վայր` իր կտրած ծառերից պատրաստել է 15 հատ գերան իր տուն տեղափոխելու համար:
Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն:
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը