Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը հաստատելու մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանները։ Նշվում է, որ հրամանի նախագծի ընդունումը բխում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի պահանջներից և միտված է ոլորտի բովանդակային բարեփոխումների իրավական ամրագրմանը:

Գործընթացի հիմքում ընկած է կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի թիվ 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» ներդրման նպատակադրումը: Չափորոշչի պահանջների ապահովման համար ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի նոյեմբերի 16-ի համապատասխան հրամաններով հաստատվել էին նախադպրոցական կրթական համալիր ծրագրեր՝ տարիքային բոլոր խմբերի համար: Այդ ծրագրերի փորձարկումն ու աստիճանական ներդրումը մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարում (սկզբնական շրջանում՝ 60 հաստատությունում) և հաջողությամբ ավարտվել 20252026 ուսումնական տարում՝ ընդգրկելով հանրապետության համայնքային ենթակայությամբ գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները:

Չափորոշչի ներդրման ողջ ընթացքում իրականացված մշտադիտարկումների, փորձագիտական վերլուծության, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժական համակազմերից ստացված գործնական դիտարկումների ու առաջարկների հիման վրա կատարվել են մի շարք էական բովանդակային փոփոխություններ: Ըստ նախագծի հեղինակների, դրանք ամբողջությամբ արտացոլվել են այս փաթեթով ներկայացվող լրամշակված կրթական ծրագրերում:

Ծրագրերն ապահովում են անցումը երեխայի բազմակողմանի զարգացումն ու սոցիալականացումը երաշխավորող արդի համակարգի. դրանք միտված են երեխաների մոտ ինը առանցքային կարողունակությունների ձևավորմանը (լեզվական, մշակութային, մաթեմատիկական, թվային, ինքնաճանաչողական և այլն)՝ հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները: Մեթոդաբանության հիմքում դրված է երեխայի ակտիվ դերակատարումը: Ուսումնական գործընթացը կառուցվում է երեխայի հետաքրքրությունների, հարցասիրության և նախաձեռնողականության խրախուսման վրա:

Իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության բովանդակային միասնական քաղաքականության իրականացմանը: Ծրագրերը ձեռք կբերեն նորմատիվ բնույթ, ինչը թույլ կտա բացառել կրթական գործընթացի կամայական կազմակերպումը առանձին հաստատություններում՝ ապահովելով պետության կողմից երաշխավորված կրթության որակի համահավասար մակարդակ, գնահատել նախադպրոցական հաստատությունների գործունեության համապատասխանությունը սահմանված պետական չափանիշներին:

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար 2025-ին ծախսվել է 61.20 մլն դոլար Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով Oդի ջերմաստիճանը +39 աստիճանից բարձր չի եղել Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոց Նոր Հաճնի կամրջի տակ տղայի մարմին է հայտնաբերվել Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համար Կենտրոն վարչական շրջանում ստորգետնյա մալուխ է պայթել Искусственный миграционный кризис Сближение Испании с Алжиром — главным региональным соперником Марокко Լույս չի լինի. հասցեներ Իշխանությունը քաղաքական ախոյանների սեփականության իրավունքը կզրոյացնի, կանցնի յուրայինների ոչնչացմանը Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո Սիրո. սպանված Վոլոդյա Գրիգորյանի դուստր Լևոն Լևոնյանն ազատվել է պաշտոնից Դավիթ Թադևոսյանը դիտարկվում է ԲՏԱՆ նախարարի պաշտոնում. ով է հավանական թեկնածուն Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել․ նախարարությունը գաղտնի է պահում բյուջեի ծախսերը Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանը․ Yerevan.Today Նոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am