Արտագարգ իրավիճակ՝ Տիգրան Մեծի պողոտայում
Հուլիսի 15-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 12 հասցեի մոտ, ենթադրաբար, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տաբատն ամբողջովին իջեցրած պառկած է նստարանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Ուկրաինայի քաղաքացի 45-ամյա Վոլոդիմիր Պիդկուիկոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, նա խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահպանման վայր։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
