Վեհափառ Հայրապետը պատգամել է սփյուռքահայ երիտասարդներին ամուր պահել կապը հայրենիքի և Եկեղեցու հետ

Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։

Իր օրհնությունն ու հայրական պատգամը բերելով ներկաներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրորեն գնահատեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից շարունակաբար իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնք հնարավորություն են ընձեռում սփյուռքի տարբեր համայնքներից ժամանած հայորդիներին հաղորդ դառնալու հայրենի իրականությանը, ամրապնդելու հայրենիքի հետ կապը և իրենց գիտելիքներն ու կարողություններն առավել չափով ի սպաս դնելու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և լուսավոր ապագայի կերտմանը։

Նորին Սրբությունը նաև հորդորեց ներկաներին առավել խորությամբ ճանաչել Հայոց Եկեղեցին և նախնյաց՝ դարերի ընթացքում կերտած հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությունը, որը բացառիկ դեր է ունեցել հայ ժողովրդի ազգային ինքնության ձևավորման և պահպանման գործում։

Վերջում Վեհափառ Հայրապետը պատգամեց երիտասարդներին ամուր պահել կապը հայրենիքի և Մայր Եկեղեցու հետ, օգտակար մասնակցություն բերել ազգային- հոգևոր կյանքին և հայրենիքի շենացմանը։

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Հռիփսիմե Խուրշուդյանն ու ամուսինը պարզել են երրորդ երեխայի սեռը (տեսանյութ) 9-ամյա երեխայի նկատմամբ uեքuուшլ բնույթի գործողություններ իրականացրած 42-ամյա տղամարդը կալանավորվել է Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկները Պատճառը` այն նույն դատավորի` Մանվել Շահվերդյանի «փայլուն» աշխատանքն է Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքի հետքերով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հարվածի տակ դնել գինու արտահանման 70 %-ը «Աննա Վարդապետյա՛ն, Նիկոլի գնալուց հետո վիճակդ ի՞նչ է լինելու»․ սպանվածի մայր՝ Ադանալյան (video) Մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Պարզվում է՝ սինձ ու սիբեխով մեծացած Փաշինյանը հայկական ձուկ չի կարողանում ուտել»․ Արմինե Ադիբեկյան (video) Թաքստոցից վերցրել են 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և ձերբակալվել Անժելա Թովմասյանը Մոսկվայի՝ հայտնի Նովոդևիչյան գերեզմանատնից (video) «Աննա Հակոբյա՛ն, մարդդ պատժվե՞լ է Սոնա Մնացականյանի համար»․ Աշոտ Անդրեասյան (video) Արտագարգ իրավիճակ՝ Տիգրան Մեծի պողոտայում «Ավինյա՛ն, քո ու էրեխեքիդ քթից են բերելու, դու չես էլ հասկանում». Արմինե Ադիբեկյան (video) «Նիկոլ Փաշինյա՛ն, դե պատասխանիր Ռուբեն Վարդանյանի կնոջ ուղիղ հարցին»․ Նարինե Դիլբարյան (video) Վեհափառ Հայրապետը պատգամել է սփյուռքահայ երիտասարդներին ամուր պահել կապը հայրենիքի և Եկեղեցու հետ «Այ տուպո՛յ, սոցիալական հարցում ձեր գեղում են անում». Արմինե Ադիբեկյան (video) «Ճուտոների մասին…կրքոտ ձևով Փաշինյանը փորձում է փրկել Սուրեն Պապիկյանին» (video) Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում Ինչպիսին է օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը Արա՛, բա հենց հիմա էս հոդվածով Աննայի վրա գործ հարուցեք․ Աշոտ Անդրեասյան (video) «Թքե՛մ ձեր երեսին․․․ հանկարծ չմտածեք՝ էս ամենը մարսվելու է»․ Արմինե Ադիբեկյան (video) Ոստիկանության նախկին աշխատակիցը բնակարանային գողություն կատարելու համար սպանել է երկու տարեց կնոջ «Տո ա՛յ իջևանցի, լայվով յուղոտ խոզ քերթող, էդ դու ձուկ չես կարա ուտե՞ս»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ավինյա՛ն, Նիկոլը ավար է գտել, քեզ բրախել էդ ավարը թալանելու»․ Ռուզան Ադանալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am