Պետությունն անկարող է գտնվել անգամ սեփական կալանավորին դատարան հասցնելու տեխնիկական պարտականությունը կատարելու հարցում․ ահազանգ անգործության մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ» ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԺԻՉ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Արդեն մեկ տարի և երկու ամիս անազատության մեջ գտնվող Ա.Ա.-ի գործով (դատավոր՝ Գևորգ Պողոսյան) տեղի ունեցածը ոչ թե պարզապես դատավարական միջոցառման ձախողում է, այլ պետական համակարգի սնանկության և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման հերթական ցուցադրությունը։
Այսօր` 30.07.2026 թվականի նախատեսված դատական նիստը չի կայացել մի պատճառաբանությամբ, որն ուղղակիորեն ծաղրում է իրավական պետության հիմքերը. ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից կալանավորին չեն ուղեկցել՝ ուղեկցողների պակասության կամ անբավարարության պատճառով:
Սա պետության կողմից իր սահմանադրական և միջազգային պարտավորությունների չկատարման դասական դրսևորում է, որն Ա.Ա.-ի գործով առաջին անգամը չէ։ Համոզված եմ, որ այլ կալանավորների գործերով ևս առկա են նույնաբնույթ արատավոր երևույթներ։ Պետությունը, որը ստանձնել է անձի ազատությունը սահմանափակելու «բացառիկ իրավունքը», անկարող է գտնվել անգամ սեփական կալանավորին դատարան հասցնելու տեխնիկական պարտականությունը կատարելու հարցում:
ԱՄԻՍԸ ՄԵԿ ՆԻՍՏ ԵՎ ԿԱԼԱՆՔԻ ԱՎՏՈՄԱՏ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՊԱԿԱՐԳ
Այս ողբերգության մեջ առավել ցնցողն ու զայրացուցիչը դատական մոտեցումն է.
Ամիսը մեկ նիստի տրամաբանությունը.
Դատավոր Գևորգ Պողոսյանը, չկայացած նիստից հետո, հաջորդ դատական նիստը նշանակել է միայն շուրջ մեկ ամիս անց՝ 2026 թվականի օգոստոսի 25-ին, իսկ նախորդը տեղի էր ունեցել շուրջ մեկ ամիս առաջ։ Սա նշանակում է, որ գործը փաստացի ձգձգվում է առանց որևէ ողջամիտ ժամկետների պահպանման: Ուսումնասիրելով «ԴԱՏԱԼԵՔՍ» կայքում ներառված տեղեկատվությունը կայացած դատական նիստերի ընթացքի վերաբերյալ կարող ենք եզրակացնել, որ դատական նիստերը տեղի են ունեցել ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ, որոնք հիմնականում վերաբերվել են մեղադրյալի կալանքը երակարացնելու քննարկմանը:
Կալանքի անվերապահ երկարաձգում.
Շուրջ մեկ ամիս առաջ՝ 2026 թվականի հունիսի 25-ին կայացված որոշմամբ, դատավոր Գևորգ Պողոսյանն «արդյունավետորեն» քննարկել և առանց վարանելու ևս 3 ամսով՝ մինչև սեպտեմբերի 27-ը երկարաձգել է Ա.Ա.-ի կալանքի ժամկետը՝ անտեսելով անձի առողջական վիճակը, մեղադրանքի ծանրությունը (միջին ծանրության հանցանքներ, որոնց համար նախատեսվում է տուգանքի, կամ հանրային աշխատանքների, կամ ազատության սահմանափակման, կամ կարճաժամկետ ազատազրկման, կամ առավելագույն պատիժ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով) և այլընտրանքային խափանման միջոցների անհրաժեշտ կիրառելիությունը։
Կալանքը՝ որպես պատիժ և ինքնանպատակ մեխանիզմ.
Ստացվում է աղաղակող իրողություն. պետությունը չի կարողանում ապահովել նիստի բնականոն ընթացքը (ուղեկցողների պակաս), բայց հիանալի կերպով «հասցնում է» ժամանակին կալանքի տակ պահել մարդուն։ Հայաստանում դատարանների գործունեությունը վերածվել է բացառապես մարդկանց անազատության մեջ պահելու և կալանքները մեխանիկորեն երկարաձգելու պատժիչ կոնվեյերի։
ՄԻԵԴ ԱՀԱԶԱՆԳԸ ԵՎ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի դատական համակարգում կալանքի անհիմն երկարաձգման, դատավարությունների անհիմն ձգձգումների և պետական մարմինների անգործության այս պրակտիկան վաղուց արձանագրված է միջազգային ատյանների կողմից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բազմիցս ուղիղ մատնանշել է Հայաստանում կալանքը որպես ընդհանուր կանոն կիրառելու համակարգային խնդիրը, որտեղ դատարանները հաճախ խուսափում են կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ նախապատվությունը տալով անձին անվերջ անազատության մեջ պահելուն։
Անընդունելի է, երբ պետության կազմակերպչական ձախողումների (կոնկրետ՝ ՔԿՀ ուղեկցող անձնակազմի անբավարարության) հետևանքով տուժում է մարդու ազատության հիմնարար իրավունքը, իսկ դատավոր Գևորգ Պողոսյանը շարունակում է անտեսել իրավական պետության պահանջները՝ մարդուն անհարկի զրկելով արդար դատաքննության իրավունքից։
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Ուղղված՝
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին,
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին,
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին
Տիկնա՛յք,
Այն իրականությունը, որում պետական համակարգը կալանավորին դատարան հասցնելու տեխնիկական պարտականությունը՝ ուղեկցողների անբավարարության պատճառով, վերածում է մարդու ազատության և արժանապատվության շարունակական ոտնահարման, վկայում է ոչ միայն վարչական սնանկության, այլև իրավական փիլիսոփայության հիմնարար ճգնաժամի մասին։
Դեռևս հնագույն իմաստասերներն էին հիշեցնում, որ օրենքն ու արդարությունը չպետք է լինեն մահակ պետության ձեռքում կամ անհոգի բյուրոկրատական մեքենայի անխնա կոնվեյեր։ Երբ մարդը գտնվում է անազատության մեջ ամիսներ ու տարիներ, իսկ դատական համակարգը «արդարադատություն» է իմիտացնում ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ նիստ նշանակելով և անվերապահորեն երկարաձգելով կալանքը, դա այլևս իրավունքի կիրառում չէ, այլ բռնության արդարացում։
Հիշե՛ք, որ ազատության սահմանափակումը պետության ամենածանր բացառիկ լիազորությունն է, որը չի կարող ծառայել որպես պետական մարմինների անգործության և կազմակերպչական անկարողության քողածածկույթ։
Արդարադատությունը, որը զուրկ է մարդասիրությունից և ողջամիտ ժամկետների գաղափարից, դադարում է արդարություն լինելուց՝ վերածվելով ինքնանպատակ պատժի։
Փաստաբան` Զարուհի Փոստանջյան
30 հուլիս, 2026 թվականԼուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:Հնարավոր է սա տեքստ նկարն էՀնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ նկարն էՀնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ նկարն է

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Վրաստանը իշխանի արտահանումը դեպի Ռուսաստան մեծացրել է մինչև պատմական առավելագույն Պետությունն անկարող է գտնվել անգամ սեփական կալանավորին դատարան հասցնելու տեխնիկական պարտականությունը կատարելու հարցում․ ահազանգ անգործության մասին Դատարանը վարույթ է ընդունել Սոֆյա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի «Նիկո՛լ, երկու ամիս համբերի ու կտեսնես՝ դու էլ չես լինելու»․ Սամվելյան Wildberries-ն իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը ԱԹՍ-ների հարձակում՝ Վոլգոգրադում. հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնում Նավագնացությունը Հորմուզի նեղուցով ակտիվացել է. Bloomberg Նեղուցների օգտագործումը որպես քաղաքական ճնշման գործիք կարող է դառնալ նոր համաշխարհային թրենդ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմել. «Հետք» Գիտենք՝ ում կառաջադրենք ԱԺ փոխնախագահի պաշտոնին․ Նարեկ Կարապետյան (video) Զենք փոխադրող ադրբեջանական ինքնաթիռը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չե՛ն կարող մեծ բաների մասին մտածել. Արա Պողոսյան Մերոնցից ոչ ոք ճամբար չի փոխի. Լևոն Քոչարյան Մի թշնամուն դեռ չենք մարսել, Փաշինյանը նոր թշնամի է մեր գլխին բերում․․․ դե գնա ՌԴ-ի հետ բանակցի (video) Հակակոռուպցիոնում համար 1 է տված․․․ էս մարդու վախերն են․ Դավիթ Ղազինյանը՝ Նարեկ Կարապետյանի տան մոտ (video) Սա արդեն իշխանություն-ընդդիմություն պայքարի խնդիր չի, վնասները կրելու են բոլորը՝ առանց բացառության Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 10 միլիոն դոլարի թալան՝ 75 րոպեում (video) Հայհոյանք են տալիս մարտական դիրքում քնողի հասցեին, դա սպանությունների առիթ է հանդիսանում. ինչ անել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունից հետո Երկրի վրա հայտնվեց նախկինում անհայտ նյութ Ամազոնի ջունգլիներում հայտնաբերվել են մինչև 3 միլիոն բնակչություն ունեցող խորհրդավոր քաղաքակրթության հետքեր Կիպրոսի հարցի կարգավորումն առանց թուրք-կիպրացիների «ինքնիշխան հավասարության» ճանաչման դատապարտված է ձախողման. Էրդողան Իսպանիան զինվորականներ և ոստիկանություն է ուղարկում Սեուտա՝ Մարոկկոյից ներգաղթյալների զանգվածային անցումից հետո #ՈՒՂԻՂ․Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի առանձնատունը․ մանրամասներ է հայտնում Կարապետյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am