Կիպրոսի հարցի կարգավորումն առանց թուրք-կիպրացիների «ինքնիշխան հավասարության» ճանաչման դատապարտված է ձախողման. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կիպրոսի հակամարտությունը կարգավորելու ցանկացած փորձ՝ առանց այն բանի ճանաչման, ինչը Անկարան անվանում է թուրք-կիպրացիների «ինքնիշխան հավասարություն» և միջազգային կարգավիճակ, հաջողության չի հասնի, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։


Հայտարարությունը հնչել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի Կիպրոս կատարած այցից հետո, որտեղ նա հանդիպումներ է անցկացրել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի և թուրք-կիպրացիների առաջնորդ Թուֆան Էրհյուրմանի հետ։ Բանակցությունների նպատակը խաղաղ գործընթացի վերագործարկումն էր, որը ընդհատվել էր 2017 թվականին բանակցությունների տապալումից հետո։


«Կիպրոսի հարցը չի կարելի հանգեցնել երկու համայնքների միջև իշխանության բաշխման շուրջ պարզ վեճի։ Խնդրի հիմքում ընկած է թուրք կիպրական ժողովրդի ինքնիշխան հավասարության և միջազգային կարգավիճակի ճանաչումը»,- հայտարարել է Էրդողանը։

Նրա կարծիքով՝ ոչ մի նախաձեռնություն, որն անտեսում է թուրք-կիպրացիների «ինքնիշխան հավասարությունը, անքակտելի իրավունքներն ու օրինական շահերը» Արևելյան Միջերկրականում, չի կարող հաջողության հասնել։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել թուրք-կիպրացիներին և «ցանկացած գնով» պաշտպանել նրանց շահերը։ «Մենք երբեք թույլ չենք տա, որ նրանք կրկին վերապրեն անցյալի տառապանքները»,- ասել է թուրք առաջնորդը։

Թուրքիայի նախագահը հայտարարել է նաև, որ Անկարան ուշի-ուշով հետևում է Կիպրոսը «նոր ռազմական կառույցների և աշխարհաքաղաքական հաշվարկների» մեջ ներգրավելու փորձերին։ Ինչպես նշում է Turkish Minute պարբերականը, այդ հայտարարությունը, ըստ ամենայնի, կապված է Կիպրոսի Հանրապետության՝ Հունաստանի և Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության ընդլայնման հետ։

Գուտերեշը երկու կիպրական համայնքների առաջնորդների հետ հանդիպումներից հետո հայտարարել է, որ Կիպրոսի վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը «չափազանց կարևոր է» ոչ միայն կղզու բնակիչների, այլև Արևելյան Միջերկրականի կայունության համար։

Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ կողմերը սկզբունքորեն համաձայնել են անցկացնել նոր ընդլայնված հանդիպում՝ հունական և թուրքական համայնքների առաջնորդների, ինչպես նաև երեք երաշխավոր երկրների՝ Թուրքիայի, Հունաստանի և Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ։ Սակայն, նրա կարծիքով, անհրաժեշտ է լրացուցիչ նախապատրաստություն, որպեսզի խուսափեն բանակցությունների հերթական ապարդյուն փուլից։

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Գուտերեշի ջանքերը, սակայն հայտարարել է, որ կողմերի միջև առայժմ ընդհանուր դիրքորոշում չի ձևավորվել։ Անկարան կրկին մեղադրել է հույն-կիպրական կողմին «ոչ ճկուն դիրքորոշման» մեջ և հայտարարել, որ կարգավորման նախկին մոդելներն իրենց սպառել են։

Թուրքիան պնդում է, որ «արդար, համապարփակ և կայուն» համաձայնությունը հնարավոր է միայն կողմերի հավասարության և թուրք-կիպրացիների միջազգային կարգավիճակի ճանաչման հիման վրա։

Կիպրոսը մնում է բաժանված 1974 թվականից, երբ Թուրքիան զորքեր մտցրեց կղզի՝ Կիպրոսը Հունաստանի հետ միավորելու կողմնակիցների կազմակերպած պետական հեղաշրջումից հետո։ Կղզու հյուսիսային և հարավային մասերի միջև գործում է ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող բուֆերային գոտի։

1983 թվականին կղզու թուրքական մասը հայտարարեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ստեղծման մասին, որը ճանաչում է միայն Թուրքիան։ Անկարան կղզու հյուսիսում պահպանում է զգալի ռազմական ներկայություն։ Կիպրոսի Հանրապետությունը 2004 թվականին անդամակցեց Եվրամիությանը, սակայն ԵՄ օրենսդրության կիրառումը կղզու հյուսիսում կասեցված է։

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը ԱԹՍ-ների հարձակում՝ Վոլգոգրադում. հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնում Նավագնացությունը Հորմուզի նեղուցով ակտիվացել է. Bloomberg Նեղուցների օգտագործումը որպես քաղաքական ճնշման գործիք կարող է դառնալ նոր համաշխարհային թրենդ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմել. «Հետք» Գիտենք՝ ում կառաջադրենք ԱԺ փոխնախագահի պաշտոնին․ Նարեկ Կարապետյան (video) Զենք փոխադրող ադրբեջանական ինքնաթիռը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չե՛ն կարող մեծ բաների մասին մտածել. Արա Պողոսյան Մերոնցից ոչ ոք ճամբար չի փոխի. Լևոն Քոչարյան Մի թշնամուն դեռ չենք մարսել, Փաշինյանը նոր թշնամի է մեր գլխին բերում․․․ դե գնա ՌԴ-ի հետ բանակցի (video) Հակակոռուպցիոնում համար 1 է տված․․․ էս մարդու վախերն են․ Դավիթ Ղազինյանը՝ Նարեկ Կարապետյանի տան մոտ (video) Սա արդեն իշխանություն-ընդդիմություն պայքարի խնդիր չի, վնասները կրելու են բոլորը՝ առանց բացառության Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 10 միլիոն դոլարի թալան՝ 75 րոպեում (video) Հայհոյանք են տալիս մարտական դիրքում քնողի հասցեին, դա սպանությունների առիթ է հանդիսանում. ինչ անել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունից հետո Երկրի վրա հայտնվեց նախկինում անհայտ նյութ Ամազոնի ջունգլիներում հայտնաբերվել են մինչև 3 միլիոն բնակչություն ունեցող խորհրդավոր քաղաքակրթության հետքեր Կիպրոսի հարցի կարգավորումն առանց թուրք-կիպրացիների «ինքնիշխան հավասարության» ճանաչման դատապարտված է ձախողման. Էրդողան Իսպանիան զինվորականներ և ոստիկանություն է ուղարկում Սեուտա՝ Մարոկկոյից ներգաղթյալների զանգվածային անցումից հետո #ՈՒՂԻՂ․Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի առանձնատունը․ մանրամասներ է հայտնում Կարապետյանը (video) Հայաստանը չի կարող ԵԱՏՄ-ից դուրս գազի համադրելի գներ ակնկալել. ռուս նախարար Նարեկ Կարապետյանի տան խուզարկությունը ավարտվել է․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարությամբ հանդես կգա Պակշ ԱԷԿ-ի 44 տարվա աշխատանքից հետո անջատումը և ռեկորդային շոգը Հունգարիայում էներգետիկ ճգնաժամի սպառնալիք են ստեղծել Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով ԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ Ռեշետնիկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am