Թրամփը հայտարարում է Գազայի զինաթափման համաձայնության մասին, «Իսլամական ջիհադը» հերքում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել Գազայի հատվածում խմբավորումների, այդ թվում ՝ ՀԱՄԱՍ-ի ամբողջական զինաթափման վերաբերյալ․
«Այսօր խաղաղության խորհուրդը պատմական համաձայնություն է ձեռք բերել ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածում մնացած բոլոր զինված խմբավորումների լիակատար զինաթափման վերաբերյալ, գրել է ԱՄՆ-ի ղեկավարը։
Զինաթափման գործընթացի ավարտին իսրայելական ուժերը դուրս կբերվեն, իսկ միջազգային կայունացման ուժերը պաղեստինյան նոր ոստիկանական ստորաբաժանումների հետ միասին կստանձնեն Գազայի անվտանգության պատասխանատվությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը:
«Իսլամական ջիհադը» հերքել է․ «Այն, ինչ մամուլում հայտարարվեց խմբակցությունների և թշնամու միջև համաձայնության մասին, չի համապատասխանում իրականությանը։ Մենք համաձայն չենք այդ փաստաթղթի հետ և մերժում ենք այն ձևակերպմամբ, որն այժմ տարածվում է»։
