«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․
«Տասը տարուց ավելի է ասում եմ, որ մեր հասարակության գլխավոր չարիքներից մեկը խաղադրույքներն են, որոնք հազարավոր ընտանիքներում տարբեր ողբերգությունների պատճառ են դառնում․ ինքնասպանություններ, ֆինանսական ծանր կորուստներ, հոգեկան խնդիրներ և այլն։
Տարեցտարի աճող ծավալներն արդեն դարձել են ազգային անվտանգության հարց։
Իսկ ի՞նչ է անում իշխանությունը. կոսմետիկ օրենսդրական փոփոխություններ, որոնք որևէ ձևով չեն սահմանափակում խնդիրները, իսկ երբեմն նույնիսկ ավելացնում են ծավալները։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բանակում ինքնասպանությունների գլխավոր պատճառներից մեկը խաղադրույքներն են։
Հայաստանում պետք է արգելվի խաղադրույք կատարելը, և վերջ։ Այս մասով որևէ կոմպրոմիս, որևէ հետաձգում անելը նշանակում է հաշտ լինել նորանոր ողբերգությունների հետ։ Հայաստանում խաղադրույքների արգելման համար պետք է ընդամենը քաղաքական կամք, ուրիշ ոչինչ։
Սիրելի հայրենակիցներ, կո՞ղմ եք խաղադրույքների արգելմանը, որպեսզի ազատվենք այս համատարած չարիքից»։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը