ՀՀ պաշտպանության նախարարությունը 82 միլիոն 304 հազար դրամի պայմանագրեր է կնքել։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ կնքված երկու պայմանագրերից մեկը կնքվել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։
Նշված գումարից 2 միլիոն 304 հազար դրամը տրամադրվել է «Ֆերդինանտ Հայրապետյան Ժորայի» անհատ ձեռնարկատիրոջը, որը նոր է սկսել մասնակցել պետական գնումների ընթացակարգերին, սակայն արդեն հասցրել է առանց մրցույթի կնքել երկու պայմանագիր, երկուսն էլ՝ ՊՆ-ի հետ։ Նշենք, որ այդ երկու պայմանագրերով ձեռնարկատիրոջը ընդհանուր առմամբ տրամադրվել է 6 միլիոն 880 հազար դրամ։
Այս ԱՁ-ն նախարարությանը 96 անձի համար տրամադրել է հյուրանոցային լյուքս համարներ։
Ինչ վերաբերում է մնացած 80 միլիոն դրամին, ապա, ըստ պայմանագրի, այն տրամադրվել է «ՍՎԱ-Մոթորս» ՍՊ ընկերությանը։ Ընկերությունից ձեռք են բերվել «ԳԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաների տարբեր պահեստամասեր։
Հավելենք, որ նախարարությունը ներկայացուցչական և արարողակարգային գնումների պայմանագրերը մեծամասամբ կնքում է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Միայն այս ամիս ներկայացուցչական ծախսերի համար տրամադրվել է 2 միլիոն 885 հազար 330 դրամ։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը