Իրանը Բուլղարիային զգուշացրել է՝ Իրանի դեմ գործողությունների համար չտրամադրել «Բեզմեր» ավիաբազան

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Բուլղարիայի իր գործընկեր Վելիսլավա Պետրովա-Չամովային հայտարարել է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռներին Իրանի դեմ գործողություններին աջակցելու նպատակով «Բեզմեր» ավիաբազան օգտագործելու թույլտվությունը հավասարազոր է ագրեսիային մասնակցելուն։ Այդ մասին նա ասել է հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է Tasnim գործակալությունը։

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Սոֆիայի որոշումը՝ ԱՄՆ-ին հնարավորություն տալ «Բեզմեր» ավիաբազայում տեղակայել ռազմական ավիացիա՝ Իրանի դեմ գործողություններին աջակցելու համար, անընդունելի է և հակասում է երկու երկրների միջև ավանդաբար բարեկամական հարաբերություններին։ Արաղչին Բուլղարիայի իշխանություններին կոչ է արել անհապաղ վերանայել այդ որոշումը։

Նա վկայակոչել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3314 բանաձևը, որի համաձայն՝ եթե որևէ պետություն իր տարածքը տրամադրում է մեկ այլ պետության՝ երրորդ երկրի դեմ ագրեսիա իրականացնելու նպատակով, դա կարող է դիտարկվել որպես ագրեսիայի ակտ։

Արաղչին ընդգծել է, որ Իրանը չի հրաժարվի պաշտպանել իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ հավելելով, որ ցանկացած կողմ, որն այս կամ այն ձևով մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին, պատասխանատվություն կկրի դրա հետևանքների համար։

Իր հերթին Բուլղարիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Սոֆիան մտադիր չէ մասնակցել պատերազմին։ Նա հիշեցրել է Բուլղարիայի և Իրանի միջև երկարամյա բարեկամական հարաբերությունների մասին և վերահաստատել Բուլղարիայի աջակցությունը Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերին։

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Ընկերներս հարցնում էին, թե որն է իմ գաղտնիքը, ով է արել իմ պլաստիկ վիրահատությունը, և որտեղի՞ց եմ ձեռք բերել երիտասարդացնող խնձորները․ Մարգարիտա Սիմոնյանը բացահայտում է գաղտնիքը Առանց մրցույթի գնումները շարունակվում են․ ՊՆ-ն նոր ձեռքբերումներ ունի 9 էջանոց նամակ էր գրել․Վահեի հայրը մանրամասներ է հայտնել ՌԺԴ-ն զարմացած է երկաթուղիների վարձավճարի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններից. Բելոզյորով ԱՄՆ-ի հակահրթիռները միայն մեկ ամիս կբավարարեն Իրանի դեմ խոշոր ռազմական գործողությունների համար Թուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարան Ռուսաստանը հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգիստներին և բեռնատար նավերին 10 օր հոսպիտալում գտնվող զինվորի մարմնին դժվար կլիներ ծեծի հետքեր արձանագրել․ իրավապաշտպան Իրանը Բուլղարիային զգուշացրել է՝ Իրանի դեմ գործողությունների համար չտրամադրել «Բեզմեր» ավիաբազան Բաքվում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի հետ․ «Փաստինֆո» Գործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի իրավունքն ու արդարությունն իրենց խոսքն ասեն․ Անանյան Շուտով նույն «աչքալուսանքը» կստանան պանրագործներն ու մնացածները․ Բաբկեն Պիպոյան Ստացվում է, որ մեր երկրում անհասկանալի ճարպերով ու վատ ձուկ է աճեցվում, որը հասանելի է ազգաբնակչությանը․ Մանթաշյան Բելառուսի և ՌԴ երկքաղաքացի ներդրողը Հայաստանի դեմ ներդրումային վեճի մասին ծանուցում է ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին Անվտանգության ոլորտում Լիբանանի ԶՈւ-ին Թուրքիայի աջակցությունը կշարունակվի․ Էրդողան Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է կնոջ մարմին Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես». Դրմեյանը՝ Փաշինյանի հայտարարությանը Իրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով «Սրբազան պայքար»-ի գործով անցնող ՀՀ 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց 1 ամսով Ընթացք է տրվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բանավոր հաղորդմանը Փաշինյանական արդարադատությունը մերժեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վաղաժամ ազատ արձակման միջնորդությունը Դատարանը փոփոխեց Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա Պատարագների մասնակցության վայրը Աննա Հակոբյանը բռնել կտա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am