Էրդողանը ևս մեկ կոտորած է ավելացնում իր պատմությանը

Իրանի քրդաբնակ նահանգների համալսարանների 180 դասախոսներ, գիտնականներ Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատող հայտարարություն են արել: Հայտարարությունը ստորագրած գիտաշխատողները միջազգային հանրությանը կոչ են արել խախտել լռությունը և «Ո՛չ» ասել հանցագործությանը: «Fırat» լրատվական գործակալության հարապարակած հայտարարության մեջ Ռուսաստանը մեղադրվում է Աֆրինի վրա հարձակվելու հարցում Թուրքիայի հետ «կեղտոտ» պայմանավորվածության գալու, ԱՄՆ-ը՝ լուռ համաձայնություն տալու, իսկ Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների պաշտպանության մասին բարձրաձայնողները՝ լռություն պահպանելու մեջ: Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոտորածներին, որոնք համաշխարհային պատմության սև էջերն են, ավելացնում է ևս մեկը: Ermenihaber գործակալության փոխանցմամբ, գիտնականները, նշելով, որ Աֆրինի վրա հարձակման ընթացքում մինչև այժմ տասնյակ կանայք և երեխաներ են սպանվել,  իրենց պարտքն են համարել բարձրաձայնել հետևյալ 4 հարցի մասին. 1. Թուրքիայի կողմից մեկ այլ պետության տարածքի վրա հարձակումը, որը կատարվում է միջազգային հանրության աչքի առաջ, անօրինակ է և հանցագործություն է: 2. Թուրքիայի հարձակումը, որ այն նախաձեռնել է  իր գերիշխանությունն ընդլայնելու համար, վտանգի տակ է դնում Սիրիայում հաստատված խաղաղությունը: 3. Այս հարձակումը հող է նախապատրաստում օտարերկրյա ուժերի միջամտության համար: 4. Անտեսվում է այս տարածքի խաղաղ բնակչության ապագան և կյանքի անվտանգությունը: «Համարում ենք, որ Թուրքիայի այս բռնությունների և հանցագործությունների հանդեպ լռություն պահպանողները խախտում են միջազգային համընդհանուր իրավական նորմերը: Թուրքիայի այս հարձակումը քննադատում և դատապարտում ենք: Պահանջում ենք, որ միջազգային դերակատարները, հատկապես Իրանը, այս հանցագործությունը դադարեցնելու կոչ անեն»:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«7 ժամ վիրահատություն՝ գայլի հարձակումից հետո․ 72-ամյա տղամարդու դեմքը վերականգնման կարիք ունի» Ծառուկյանի ցավը տանեմ, մեր թագավորն ա, իր կողքը կանգնած ենք․ Արարատցեմենտի աշխատակից (video) Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն Լարված իրավիճակ. Փաշինյա՛ն, ի՞նչ հող տանք մեր գլխին․ Արա՛, դու մենակ Ծառուկյանի տունը չմտար, էէ՜՜՜՜ (video) Ավտոների տակ ենք պառկելու, լացում է ժողովուրդը, «Արարատցեմենտը» չեղավ, չի՛ լինի քաղաքը․ բողոքի ակցիա (video) Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք երկրաշարժ է գրանցվել Ու՞մ ես խաբում․ Նիկո՛լ, դու ես նկարել Ծառուկյանին գետնին պառկեցնելու տեսարանը․ Արմենուհի Կյուրեղյան (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանի ցինիզմը․ «Ես էդ տեսանյութը չեմ տեսել». Փաշինյանը՝Ծառուկյանին գետնին գցելու դրվագի մասին (video) Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան Պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել «Հրազդան» մարզադաշտին կհատկացվի 63 մլն դրամ «Ծառուկյանին չոքած հենց տեսա, պատկերացրի՝ ադրբեջանցիները մտել են Հայաստան» (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՇՏԱՊ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ–ից (video) Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում գործարանի տարածքում Հերթը հասավ «Մուլտի վելնես»-ին Գագիկ Ծառուկյա՛ն, ես ձեզանից երբեք օգնություն չե՛մ խնդրել, բայց ես կանգնած եմ Ձեր կողքին․ Չոբանյան (video) Իրանում ԱՄՆ նոր հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ «Արարատցեմենտի» աշխատակիցները գործարանի դիմաց բողոքի ակցիա են անում (video) «Հրապարակ». Ծառուկյանի ձերբակալությունից հետո զանգում եւ սպառնում են մարզիկներին Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» «Ծառուկյան» օպերացիայի իրական պատճառը (video) Ո՞րն է լինելու ՀՀ-ի անելիքը, ո՞վ է լինելու մեր երկրի անվտանգության ու չեզոքության երաշխավորը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am