Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 42-ամյա Ռոբերտ Ե․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և 48-ամյա Սմբատ Բ․-ի վարած կոմբայնը։

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Astra»-ի ուղևոր 75-ամյա Մարիետա Չ․-ն «Ձախ հոնքի բաց վերք, ԳՈՒՎ հարցական» ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Սերգեյ Զաքարյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Սերգեյ Մուրադյանի և դասակի հրամանատար Արման Մաթևոսյանի գլխավորությամբ։

 Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռիտա Մկրտչյանը և Հայկ Բդեյանը։Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է կնոջ մարմին Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես». Դրմեյանը՝ Փաշինյանի հայտարարությանը Իրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով «Սրբազան պայքար»-ի գործով անցնող ՀՀ 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց 1 ամսով Ընթացք է տրվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բանավոր հաղորդմանը Փաշինյանական արդարադատությունը մերժեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վաղաժամ ազատ արձակման միջնորդությունը Դատարանը փոփոխեց Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա Պատարագների մասնակցության վայրը Աննա Հակոբյանը բռնել կտա Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1,5 հազարը Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավոր Բախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 30-ին «Արարատցեմենտ» ՓԲԸ «իրենցով» արեցին Առուշ Առուշանյանի պատիժը չի փոխարինվի ազատազրկմամբ. Վերաքննիչ դատարանը մերժել է Ինչպե՞ս է «Ուժեղ Հայաստանն» ԱԺ-ում արձագանքելու առաջին նիստին Կաթողիկոսի բացակայությանը (video) «Սասու՛ն, այ անգրագետ․․․ էս ի՞նչ ախորժակ ունեիր»․ քաղաքացի (video) Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am