Առուշ Առուշանյանի պատիժը չի փոխարինվի ազատազրկմամբ. Վերաքննիչ դատարանը մերժել է

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չի փոխարինվի։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Ժենյա Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժել է դատախազության վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

 

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը, որով կառույցը պահանջում էր Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված պատիժը փոխարինել ազատազրկմամբ։ Դատարանի այդ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան։

Նշենք, որ Առուշ Առուշանյանի պատժի փոփոխման հարցն արդեն ավելի քան երկու տարի է, ինչ գտնվում է դատական քննության փուլում։

Մասնավորապես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022 թվականի մարտի 28-ին հրապարակած վճռով Առուշ Առուշանյանին արդարացրել էր ընտրական հանցագործության դրվագով, իսկ մյուս դրվագով ճանաչել մեղավոր և դատապարտել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Հաշվակցելով նրա՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը՝ դատարանը վերջնական պատիժ էր սահմանել 6 ամիս ազատազրկում, որը պայմանականորեն չէր կիրառվել։ Առուշանյանի նկատմամբ սահմանվել էր նաև 1,5 տարվա փորձաշրջան, նշանակվել տուգանք և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու պատիժ։ Վճիռը բողոքարկվելուց հետո մտել էր օրինական ուժի մեջ։

Այնուհետև Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել էր միջնորդությունը՝ արձանագրելով, որ այդ հարցը չի բխում իր լիազորություններից։ Դրանից հետո ԱՆ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել էր արձանագրություն՝ պատժից խուսափելու վերաբերյալ, և դատարան էր ներկայացվել միջնորդություն՝ 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու պատիժը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև պայմանականորեն չկիրառելու որոշումը վերացնելու վերաբերյալ։
Միաժամանակ Առուշ Առուշանյանը վիճարկել էր Պրոբացիայի ծառայության գործողությունների իրավաչափությունը, սակայն դատարանը մերժել էր նրա բողոքը։ Այդ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը նույնպես քննվել էր գրավոր ընթացակարգով և մերժվել։

Ինչ վերաբերում է Պրոբացիայի ծառայության միջնորդությանը, ապա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, 2024 թվականի սեպտեմբերի 10-ին մասնակի բավարարել էր այն՝ 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու պատիժը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ։

Այս որոշումը բողոքարկել էին ինչպես դատախազությունը, այնպես էլ Առուշ Առուշանյանի պաշտպանը։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր բողոքները՝ վերջնական պատիժ սահմանելով 1 տարի 11 ամիս ազատազրկում, իսկ առաջին ատյանի դատարանի որոշման մնացած մասը թողնելով անփոփոխ։

Այդ որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքների արդյունքում 2025 թվականի մարտին հայտնի դարձավ, որ դրանք վարույթ են ընդունվել։ Մեկ տարի անց Վճռաբեկ դատարանը որոշեց, որ խախտվել է ընդդատությունը, և արձանագրեց, որ հարցը պետք է քննվեր Հակակոռուպցիոն դատարանում։ Արդյունքում գործն ուղարկվեց Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Հենց այդ նոր քննության արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը, իսկ այժմ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է նաև դատախազության բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Դատարանը փոփոխեց Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա Պատարագների մասնակցության վայրը Աննա Հակոբյանը բռնել կտա Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1,5 հազարը Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավոր Բախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 30-ին «Արարատցեմենտ» ՓԲԸ «իրենցով» արեցին Առուշ Առուշանյանի պատիժը չի փոխարինվի ազատազրկմամբ. Վերաքննիչ դատարանը մերժել է Ինչպե՞ս է «Ուժեղ Հայաստանն» ԱԺ-ում արձագանքելու առաջին նիստին Կաթողիկոսի բացակայությանը (video) «Սասու՛ն, այ անգրագետ․․․ էս ի՞նչ ախորժակ ունեիր»․ քաղաքացի (video) Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավոր «Զինվորի գլուխը կեր*ք ու հանգիստ գնում եք ֆեստիվառի»․ Ռուզան Ստեփանյան (video) Սա է թշնամու իրական վիճակը, որը փորձում է ներկայանալ, իբր, հզոր պետություն Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված մահացած երիտասարդի ինքնությունը Հո ստեղ թատրո՞ն չի, մենք էլ դերասան․ Արթուր Սարգսյանը բարկացավ (video) 6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից Ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային միասնականությունը․ Վեհափառ Հայրապետ Հող են նախապատրաստում․ ինչու՞ Աննա Հակոբյանը խոսեց բռնության մասին հենց հիմա․ Արեգա Հովսեփյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am