ՀՀ այսօրվա «քաղաքական իշխանությունը» բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ, Սպիտակ Տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, լրագրողը հարցնում է Դոնալդ Թրամփին «…Ի հայտ են եկել նոր տեղեկություններ, որ Իրանը Չինաստանից 400 հրթիռային համակարգեր է ստանալու՝ Պակիստանի միջոցով»:
Այս հարցին նախագահ Թրամփի պատասխանից հետևում է, որ նա չի հերքում, բայց նաև չի ցանկանում հավատալ լուրի իսկությանը՝ նշելով, որ Չինաստանը վստահեցրել է, որ չի մասնակցելու և ինքը շատ հիասթափված կլինի, եթե զենքի մատակարարումը իրականություն դառնա:
Նշեմ, որ Reuters լրատվական գործակալությունը երեկ հայտնել է, որ նման գործարք կա՝ հղում անելով իր աղբյուրներին: Պակիստանի ՊՆ-ն և Չինաստանի ԱԳՆ-ն արդեն հերքել են գործակալության հրապարակումը։ Պեկինում հայտարարել են, որ «համապատասխան հաղորդագրությունները բացարձակապես անհիմն են»՝ ընդգծելով, որ Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին և պահպանում է ռազմական նշանակության արտադրանքի արտահանման ոլորտում գործող ազգային օրենսդրությունը։
Ըստ Reuters-ի՝ Իրանն առաջիկա շաբաթներին կարող է ստանալ Չինաստանից գնված 400 շարժական զենիթահրթիռային համալիրների (ՇԶՀՀ) առաջին խմբաքանակը։
Հրապարակման համաձայն՝ խոսքը վերաբերում է չինական QW-12 և FN-16 ինֆրակարմիր հրթիռներով զինված շարժական զենիթահրթիռային համալիրներին (MANPADS), որոնք նախատեսված են ցածր բարձրությամբ թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի խոցման համար։ Reuters-ի աղբյուրների պնդմամբ՝ նախատեսվել է մաակարարումներն իրականացնել Պակիստանի տարածքով։ Եթե հավատանք Reuters-ի լայս լուրին, ապա մատակարարման ուղղին ևս տարօրինակ է, քանի որ վերջին ամիսներին հենց Պակիստանն է հանդես եկել, և հիմա էլ փորձում է հանդես գալ որպես միջնորդ, Վաշինգտոնի և Թեհրանի միջև։
Հ.Գ.
Հետաքրքիր է, երբ աշխարհի հիմնական լուրերն ու քաղաքական իրադարձություններն ուժի, ուժային գործոնների, լայնածավալ ռազմական ռիսկերի, բարձր տեխնոլոգիական մրցավազքերի ու էներգետիկ ռեսուրսների մասին են, այդ դեպքում ծաղիկ ծախելն է ավելի ձեռնտու, թե՞ ձուկ ծախելը…
Իսկ գուցե ավելի հետաքրքիր է քննարկել, թե ՔՊ-ի՝ միմյանցից ոչնչով չտարբերվող, անմիտ հայացքներով պատգամավորներից՝ ով ինչ պաշտո՞ն կզբաղեցնի…
Հայասատանի այսօրվա «քաղաքական իշխանությունն» ու քաղաքական միտքը բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Վահե Ապիկյանը Ու՞ր եք գնում․․․ ինչ սարսափելի անելանելի վիճակում է հայտնվել գյուղացին. «Ուժեղ Հայաստան» (video) Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը երկրորդ քվեարկությունն է անցել ԱՄՆ Սենատում Սպասե՛ք, սրանք իրար վրա ցուցմունքեր են տալու (video) Գյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատուն «Ծա՛փ տվեք, Նիկոլը ձեր կաշվից է 175 միլիոն քերթելու»․ Ռուզան Ստեփանյան (video) Ալաշկերտն ունի շատ վտանգավոր հարձակման գիծ․ Կլուժի գլխավոր մարզիչ «Նիկո՛լ, ի՞նչ արեցիր 350 միլիոն եվրոն մի ամսվա մեջ»․ Արամ Սարգսյան (video) ՀՀ այսօրվա «քաղաքական իշխանությունը» բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին Ժողովու՛րդ, լսեցի՞ք՝ Նիկոլն այսօր ինչ ասաց․․․ տեսե՛ք՝ ինչ եք ուտելու․ Անաստաս Իսրայելյան (video) Ծառուկյանին նստեցրեցիք, առյուծի գլուխը կերաք, էդ մարդիկ ի՞նչ են արել, որ մնացել են առանց աշխատանք (video) «Պուտինի մուռը Լուկաշենկոյի՞ց եք հանում․․․»․ լրագրողի դիպուկ հարցերը՝ Փաշինյանին (video) Բաքվում գերիների կյանքին վտանգ է սպառնում․ Փաշինյանի արձագանքը (video) «ԱրԲատ»-ի հիմնադրի սպանության համար մեղադրվող Մանուկյանը ՌԴ-ում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման Սարսափելի․ «Ասում էիք՝ զավակների դիերը նախատոնական նվեր էին մայրերին»․ Փաշինյանը հաստատեց իր խոսքը (video) Թեժ իրավիճակ Կառավարության դիմաց․․․ «Իրենք հով նստել են ու մեզ ինչ են ասում» (video) Խաղողի մթերումն է շուտով․4-5 մլն-ի պայմանավորվածություն կա․ ո՞նց ենք անելու․ բողոքի ակցիայի մասնակից (video) Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների քննության գլխավոր վարչություն Փաշինյանը դեռ չի մարսել Լուկաշենկոյի ասածը․․․ (video) Նիկոլին լուրջ պարտություն է սպասվում․ ի՞նչ են ասել Կրեմլից. Արամ Սարգսյան (video) Թրամփը մտադիր չէ ավարտել Իրանի դեմ պատերազմն՝ ԱՄՆ ռազմակայաններին հարվածների պատճառով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը Այստեղից չե՛նք գնալու․ աշխատող մարդու հացը որոշել են կտրել. Ծառուկյանի աշխատակից (video) Ուշքի՛ արի, կառավարություն, չենք ուզում էլի Սովետում տալոնով հաց առնելու կարգավիճակում հայտնվել (video) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am