Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների քննության գլխավոր վարչություն
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու մեջ։
