ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն 954.6 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ) կտրամադրվի «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ–փառատոնի կազմակերպման և անցկացման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ԿԳՄՍՆ-ի ներկայացրած հիմնավորման համաձայն` մրցույթ–փառատոնի նպատակն է բացահայտել և խրախուսել Հայաստանի երիտասարդական երաժշտախմբերի գործունեությունը, նպաստել կենդանի երաժշտության զարգացմանը, ստեղծել ստեղծագործական համագործակցության և մասնագիտական աճի նոր հնարավորություններ, ինչպես նաև ձևավորել ամենամյա ավանդական մշակութային իրադարձություն, որը կհարստացնի Հայաստանի երաժշտական փառատոնային կյանքն ու ներկապնակը:
