Նոր Հաճնի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 2 վիրավորներից մեկը մահացել է

Երեկ՝ հուլիսի 29-ին, «Երևան բժշկագիտական կենտրոն» «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխված Երևանի բնակիչ, 65-ամյա Արթուր Հ.-ն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 25-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի մուտքի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, որտեղ բախվել էին 2 «Chevrolet» մակնիշի, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները և «Shacman» մակնիշի բեռնատարը։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է վթարի պահն արձանագրած տեսանյութը։Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճըն ավտոճանապարհին, Նոր Հաճըն քաղաքի մուտքի մոտ, բախվել էին 2 «Chevrolet» մակնիշի, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները և «Shacman» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին մեկը՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Նաիրիի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր, մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Գևորգ Թումանյանը և Արթուր Առաքելյանը։Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Յուրա Պապյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էր ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

դիտվել է 162 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, ի՞նչ արեցիր 350 միլիոն եվրոն մի ամսվա մեջ»․ Արամ Սարգսյան (video) ՀՀ այսօրվա «քաղաքական իշխանությունը» բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին Ժողովու՛րդ, լսեցի՞ք՝ Նիկոլն այսօր ինչ ասաց․․․ տեսե՛ք՝ ինչ եք ուտելու․ Անաստաս Իսրայելյան (video) Ծառուկյանին նստեցրեցիք, առյուծի գլուխը կերաք, էդ մարդիկ ի՞նչ են արել, որ մնացել են առանց աշխատանք (video) «Պուտինի մուռը Լուկաշենկոյի՞ց եք հանում․․․»․ լրագրողի դիպուկ հարցերը՝ Փաշինյանին (video) Բաքվում գերիների կյանքին վտանգ է սպառնում․ Փաշինյանի արձագանքը (video) «ԱրԲատ»-ի հիմնադրի սպանության համար մեղադրվող Մանուկյանը ՌԴ-ում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման Սարսափելի․ «Ասում էիք՝ զավակների դիերը նախատոնական նվեր էին մայրերին»․ Փաշինյանը հաստատեց իր խոսքը (video) Թեժ իրավիճակ Կառավարության դիմաց․․․ «Իրենք հով նստել են ու մեզ ինչ են ասում» (video) Խաղողի մթերումն է շուտով․4-5 մլն-ի պայմանավորվածություն կա․ ո՞նց ենք անելու․ բողոքի ակցիայի մասնակից (video) Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների քննության գլխավոր վարչություն Փաշինյանը դեռ չի մարսել Լուկաշենկոյի ասածը․․․ (video) Նիկոլին լուրջ պարտություն է սպասվում․ ի՞նչ են ասել Կրեմլից. Արամ Սարգսյան (video) Թրամփը մտադիր չէ ավարտել Իրանի դեմ պատերազմն՝ ԱՄՆ ռազմակայաններին հարվածների պատճառով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը Այստեղից չե՛նք գնալու․ աշխատող մարդու հացը որոշել են կտրել. Ծառուկյանի աշխատակից (video) Ուշքի՛ արի, կառավարություն, չենք ուզում էլի Սովետում տալոնով հաց առնելու կարգավիճակում հայտնվել (video) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Ռուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներին «Ազատությու՜՜՜ն, ազատությու՜՜՜ն»․ Գագիկ Ծառուկյանի նման մարդիկ են մեզ պետք․ ծափեր ու վանկարկումներ (video) Կոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրել Բացե՛ք մեր աշխատատեղերը, տվե՛ք մեր աշխատավարձերը․ ի՞նչ խոսակցություն է եղել Կառավարությունում (video) Երկու ամիս է աշխատավարձ չե՛նք ստանում․․․ արդեն ապրելու խնդիր ունենք․ Օլիմպավանի աշխատակից (video) Նոր Հաճնի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 2 վիրավորներից մեկը մահացել է «Աննա՛, մտիր այդ տներ ու լսի՛ր՝ ինչպես է ամուսինդ խոշտանգել այդ կանանց»․ Ռուզան Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am