Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը

Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը։ Այս մասին հայտնում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։

Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Էլլեն Սամինը (Vlaams Belang – Ֆլամանդական շահ կուսակցություն) կրկին հարց է ուղղել փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոյին՝ անդրադառնալով հայ ընդդիմադիր գործիչ, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորմանը։

Պատգամավոր Սամինը հիշեցրել է, որ Ավետիք Չալաբյանի նախորդ քրեական հետապնդումը քննադատության է արժանացել միջազգային կառույցների կողմից՝ նշելով ԱՄՆ դեսպանության Մարդու իրավունքների զեկույցը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Freedom House-ի գնահատականները։ Նա նաև հարցրել է, թե ինչպես է Եվրոպական միությունը կարողանում համադրել Հայաստանի հետ համագործակցությունը` քաղաքական ընդդիմության, հիմնարար ազատությունների և դատական իշխանության անկախության վերաբերյալ օրեցօր աճող հետապնդումներին զուգահեռ:

Ի պատասխան՝ նախարար Մաքսիմ Պրևոն վերահաստատել է, որ Բելգիան և Եվրոպական միությունը շարունակաբար հետևում են Հայաստանում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և դատական իշխանության անկախության պահպանմանը, և որ այդ հարցերը մշտապես ընդգրկված են Հայաստան–ԵՄ երկխոսության օրակարգում։

Իր եզրափակիչ խոսքում պատգամավոր Էլլեն Սամինն ընդգծել է, որ Հայաստանի հետ ավելի սերտ գործընկերությունը պետք է անպայմանորեն ուղեկցվի իրավունքի գերակայության, քաղաքական բազմակարծության, ընդդիմության իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների նկատմամբ հետևողական ուշադրությամբ, քանի որ դա բխում է հենց Հայաստանի ժողովրդավարության ամրացման շահերից։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, ի՞նչ արեցիր 350 միլիոն եվրոն մի ամսվա մեջ»․ Արամ Սարգսյան (video) ՀՀ այսօրվա «քաղաքական իշխանությունը» բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին Ժողովու՛րդ, լսեցի՞ք՝ Նիկոլն այսօր ինչ ասաց․․․ տեսե՛ք՝ ինչ եք ուտելու․ Անաստաս Իսրայելյան (video) Ծառուկյանին նստեցրեցիք, առյուծի գլուխը կերաք, էդ մարդիկ ի՞նչ են արել, որ մնացել են առանց աշխատանք (video) «Պուտինի մուռը Լուկաշենկոյի՞ց եք հանում․․․»․ լրագրողի դիպուկ հարցերը՝ Փաշինյանին (video) Բաքվում գերիների կյանքին վտանգ է սպառնում․ Փաշինյանի արձագանքը (video) «ԱրԲատ»-ի հիմնադրի սպանության համար մեղադրվող Մանուկյանը ՌԴ-ում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման Սարսափելի․ «Ասում էիք՝ զավակների դիերը նախատոնական նվեր էին մայրերին»․ Փաշինյանը հաստատեց իր խոսքը (video) Թեժ իրավիճակ Կառավարության դիմաց․․․ «Իրենք հով նստել են ու մեզ ինչ են ասում» (video) Խաղողի մթերումն է շուտով․4-5 մլն-ի պայմանավորվածություն կա․ ո՞նց ենք անելու․ բողոքի ակցիայի մասնակից (video) Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների քննության գլխավոր վարչություն Փաշինյանը դեռ չի մարսել Լուկաշենկոյի ասածը․․․ (video) Նիկոլին լուրջ պարտություն է սպասվում․ ի՞նչ են ասել Կրեմլից. Արամ Սարգսյան (video) Թրամփը մտադիր չէ ավարտել Իրանի դեմ պատերազմն՝ ԱՄՆ ռազմակայաններին հարվածների պատճառով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը Այստեղից չե՛նք գնալու․ աշխատող մարդու հացը որոշել են կտրել. Ծառուկյանի աշխատակից (video) Ուշքի՛ արի, կառավարություն, չենք ուզում էլի Սովետում տալոնով հաց առնելու կարգավիճակում հայտնվել (video) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Ռուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներին «Ազատությու՜՜՜ն, ազատությու՜՜՜ն»․ Գագիկ Ծառուկյանի նման մարդիկ են մեզ պետք․ ծափեր ու վանկարկումներ (video) Կոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրել Բացե՛ք մեր աշխատատեղերը, տվե՛ք մեր աշխատավարձերը․ ի՞նչ խոսակցություն է եղել Կառավարությունում (video) Երկու ամիս է աշխատավարձ չե՛նք ստանում․․․ արդեն ապրելու խնդիր ունենք․ Օլիմպավանի աշխատակից (video) Նոր Հաճնի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 2 վիրավորներից մեկը մահացել է «Աննա՛, մտիր այդ տներ ու լսի՛ր՝ ինչպես է ամուսինդ խոշտանգել այդ կանանց»․ Ռուզան Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am