«Երևանից դուրս որոշում է կայացվել․ զոհը հստակ է» (video)

Քաղաքական գործիչ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Աննախադեպ ինքնիշխանություն»՝ երկու պարտադրված հանրաքվեով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի այսօրվա հայտարարությունը փաստացիորեն ամրագրում է նոր քաղաքական իրողություն։

Հուլիսի 27-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցում Մոսկվան հստակորեն շեշտել է Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվեի հնարավորինս արագ անցկացման անհրաժեշտությունը։ Ժամկետներ չեն նշվել, սակայն ուղերձը միանշանակ է. հարցն այլևս տեսական քննարկման առարկա չէ։

Այսպիսով՝ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում փաստացիորեն լեգիտիմացվում է արդեն երկրորդ հանրաքվեի անցկացման պահանջը՝ արտաքին դերակատարի նախաձեռնությամբ։

Առաջինը սահմանադրական հանրաքվեն է։ Բաքուն տարիներ շարունակ այն ներկայացնում է որպես խաղաղության պայմանագրի առանցքային նախապայման։ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրի տեքստը մինչ օրս չի ստորագրվել հենց այս պատճառով։ Ադրբեջանին արդեն հաջողվել է հասնել նրան, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգում հայտնվի Սահմանադրության փոփոխության հարցը՝ իր պահանջների տրամաբանությամբ։

Այժմ նույն տրամաբանությամբ Մոսկվան հրապարակայնորեն առաջ է մղում երկրորդ հանրաքվեի գաղափարը։ Կարևոր է, սակայն, նշել, որ այս պահանջը չի ծագել հենց այնպես։ 2025 թվականին Հայաստանում ընդունված «Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը ԵԱՏՄ գործընկերների համար դարձել է իրավական անհամատեղելիության ապացույց։ Մայիսի 29-ի Աստանայի համատեղ հայտարարությամբ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն արդեն պահանջել էին հանրաքվե և սահմանել էին դեկտեմբերին ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցի պատրաստման ժամկետ։ Պեսկովի հայտարարությունը այդ դիրքորոշման վերահաստատումն է՝ ավելի բարձր տոնով։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է դիմադրել՝ պայման դնելով, որ հանրաքվեն հնարավոր է միայն Եվրամիությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց և հարցը բովանդակային դարձնելուց հետո։ Սակայն փաստը մնում է անփոփոխ. երկու հանրաքվեների օրակարգն արդեն ձևավորվել է Երևանից դուրս։

Ստացվում է խիստ խորհրդանշական պատկեր։ Իշխանությունը շարունակում է խոսել Հայաստանի «աննախադեպ ինքնիշխանության» մասին, մինչդեռ իրական քաղաքական գործընթացներում երկիրը կանգնած է երկու արտաքին պարտադրված հանրաքվեների հեռանկարի առջև։ Մեկը՝ Բաքվի պահանջով, մյուսը՝ Մոսկվայի և ԵԱՏՄ գործընկերների նախաձեռնությամբ։

Այս ամենը վկայում է նաև ավելի խորքային խնդրի մասին։ Արտաքին դերակատարների շրջանում ակնհայտորեն նվազել է վստահությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոսքի և ստանձնած պարտավորությունների նկատմամբ։ Եթե նախկինում բավարար էին նրա հավաստիացումները, ապա այսօր թե՛ Բաքուն, թե՛ Մոսկվան նախընտրում են իրենց համար կենսական նշանակություն ունեցող հարցերը ամրագրել ոչ թե վարչապետի խոստումներով, այլ հանրաքվեի միջոցով՝ հայ ժողովրդի ուղղակի կամարտահայտությամբ։

Սա միայն արտաքին քաղաքականության խնդիր չէ։ Խոսքը Հայաստանի պետական ինքնիշխանության, միջազգային սուբյեկտայնության և գործող իշխանության նկատմամբ արտաքին վստահության մակարդակի մասին է։ Երբ երկրի ռազմավարական որոշումների օրակարգը հերթով ձևավորվում է օտար մայրաքաղաքներում, իսկ Երևանը հայտնվում է այդ օրակարգերին արձագանքողի դերում, «աննախադեպ ինքնիշխանության» մասին հայտարարությունները կորցնում են իրենց քաղաքական բովանդակությունը։

Ի վերջո, եթե Հայաստանի ապագային վերաբերող հանրաքվեների օրակարգը հերթով ձևակերպվում է Բաքվում և Մոսկվայում, ապա խոսքն այլևս ինքնիշխանության ամրապնդման մասին չէ։ Դա արտաքին քաղաքական պարտադրանքների աստիճանական ինստիտուցիոնալացումն է, որի ամենամեծ զոհը կարող է դառնալ Հայաստանի ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքն ու կարողությունը։

դիտվել է 466 անգամ
Լրահոս
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել «Վալոդյա Գրիգորյանի սպшնության գործով խայտառակ մանրամասներ․ ինչ է իմացել Նիկոլը» (video) 12 պարտավորություն՝ ԱՀԿ-ն փոխելու համար․ Գևորգ Թամամյանը ներկայացրել է իր ծրագիրը Կեցցե՛ս Սրբուհի, գիտե՞ս՝ քո արցունքներն ինչ պետք է անեն․․․ Հովհաննես Իշխանյան (video) Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին Վնասվել են շինություններ և ավտոմեքենա․ մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած պայթյունից Ոչ ավել, ոչ պակաս․ էս ի՞նչ է ասում Սրբուհի Գալյանը․ Հայկ Ֆարմանյան (video) #ՈՒՂԻՂ․ Չհամարձակվեք արդարանալ․րոպեների հարց է եղել, դուք էս ի՞նչ արեցիք Արսենի նկատմամբ․ Ալավերդյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա Կյանքից հեռացել է Նորայր Մեհրաբյանը «Տարեք ու գնդшկահարեք․ ի՞նչ է հրամայել Նիկոլը» (video) Փաշինյանի գլխավորությամբ թող գնան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ապրեն ու կտեսնենք․ Արթուր Միքայելյան (video) Կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սրբուհի Գալյա՛ն, դուք մի բան պետք է անեիք․․․ չե՛ք խուսափելու պատասխանատվությունից․ պատգամավոր (video) «Վամպիրները ծարավել են, шրյուն են խմել»․ Խաչիկ Մանուկյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (video) Երբ տեղի կունենա Արթուր Դանիելյանի քրեական գործով առաջին դատական նիստը Փարաքարի համայնքապետի սպանության գործով լրագրող Լիա Սարգսյանին տրվել է վկայի կարգավիճակ Ադրբեջանցու կողմից վիրավորված Անիին երրորդ անգամ վիրահատել են Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային ՊԵԿ վարչական շենքից փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է «Մшհաբեր տրյապկե՛ք, դուք ձեր ճակատին մի բան գրեք, որի համար պատասխան եք տալու»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արարատ» ՖԱ-ն ցավակցել է Վարազդատ Հարոյանին ԱՄՆ-ն չեղարկել է 6000 վիզա «Արա՛, այ բանան գողացո՛ղ, արի ու տուպոյներիդ ցույց տուր՝ ոնց են թուրքերը լցվել Հայաստան»․ Անդրեասյան (video) Վնասվել են շինություններ և ավտոմեքենա․ մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած պայթյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am