Սա Հայաստանի արտաքին քաղաքական մոդելի սնանկացումն է

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է․

«Քաղաքականության մեջ ամենավտանգավոր թակարդները սովորաբար կառուցում են սեփական ձեռքերով։

Պուտին–Փաշինյան վերջին հեռախոսազրույցը հայ–ռուսական հարաբերությունների կարգավորման սկիզբ չդարձավ։ Ընդհակառակը՝ այն բացահայտեց այն փակուղին, ուր Հայաստանը հասցվել է տարիներ շարունակ վարված գործարքային և անհետևողական արտաքին քաղաքականությամբ։
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից իրականում «երես թեքելու», ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ Հայաստանի եվրոպական ինտեգրումն ավարտին հասցնելու անկեղծ և հետևողական ցանկություն չի ունեցել։ Հակառուսաստանյան քաղաքական գիծն ու եվրոպական ուղղությամբ ցուցադրական քայլերը նրա համար առաջին հերթին եղել են եվրոպական քաղաքական շրջանակների աջակցությունը ստանալու, այդ աջակցությունը ներքին լեգիտիմության վերածելու և սեփական իշխանության վերարտադրության հնարավորություններն ամրապնդելու միջոց։
Բայց քաղաքական աջակցությունն անվճար չի լինում։ Այն ունի իր գինը։

Եվրոպացի պաշտոնյաներին տրված խոստումները, ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը, եվրոպական չափանիշների ներդրման հավաստիացումները և հակառուսաստանյան քաղաքական ազդակները վաղ թե ուշ պետք է վերածվեին գործնական որոշումների։

Մինչդեռ նույն ընթացքում Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չի ստեղծել ռուսական տնտեսական համակարգից աստիճանաբար հեռանալու իրական նախադրյալներ, այլև Հայաստանը շարունակել է խորապես կախված մնալ ռուսական շուկայից, էներգակիրներից, տրանսֆերտներից և ԵԱՏՄ արտոնյալ առևտրային ռեժիմից։
Այսինքն՝ քաղաքական հռետորաբանությունը փոխվել է, իսկ երկրի տնտեսական կառուցվածքը՝ ոչ։

Հիմա Ռուսաստանը պահանջում է հստակեցնել ընտրությունը՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ։ Ընդ որում, Մոսկվայի համար հանրաքվեն ոչ այնքան ժողովրդավարական ընթացակարգ է, որքան Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը պաշտոնապես ամրագրելու և դրա ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի ժողովրդի վրա տեղափոխելու միջոց։

Ռուսաստանը փաստացի ասում է՝ եթե եվրոպական ուղին իրական ընտրություն է, ամրագրե՛ք այն և ընդունե՛ք դրա հետևանքները։
Փաշինյանը չի կարող համաձայնել շուտափույթ հանրաքվեի, որովհետև դրա տնտեսական և սոցիալական հետևանքները կարող են հարվածել հենց իր իշխանության հիմքերին։ Բայց նա չի կարող նաև հրապարակայնորեն հրաժարվել եվրոպական ուղուց, որովհետև այդ դեպքում կկորցնի եվրոպական քաղաքական աջակցությունն ու իր կառուցած «եվրոպական առաջնորդի» կերպարը։

Ուստի Փաշինյանը հայտնվել է ոչ թե Ռուսաստանի և Եվրոպայի միջև, այլ իր իսկ տված հակադիր խոստումների արանքում։
Մի կողմում եվրոպական աջակցությունն է և դրա քաղաքական գինը, մյուս կողմում՝ Ռուսաստանի հետ պահպանված տնտեսական կախվածությունը, իսկ մեջտեղում՝ իշխանությունը ցանկացած գնով պահելու հրամայականը։

Հենց դրա համար էլ նա հիմա փորձում է ոչ թե ընտրություն կատարել, այլ հետաձգել ընտրության պահը՝ հայտարարելով, որ հանրաքվեն հնարավոր կլինի միայն ԵՄ-ին պաշտոնապես դիմելուց և հարցն առարկայական դարձնելուց հետո։

Բայց հետաձգվող յուրաքանչյուր որոշում իր գինն ունի։ Եվ այդ գինը վճարելու են ոչ թե սխալ քաղաքականություն վարած իշխանավորները, այլ հայկական արտադրողը, արտահանողը, աշխատողը և, ի վերջո, Հայաստանի քաղաքացին։

Սա պարզապես հանրաքվեի շուրջ վեճ չէ։ Սա Հայաստանի արտաքին քաղաքական մոդելի սնանկացումն է։
Եվ սա աշխարհաքաղաքական թակարդ չէ, որի մեջ Հայաստանը պատահաբար է հայտնվել։ Սա Փաշինյանի կառուցած թակարդն է, որի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը»։

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել. factor.am Գերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով ՊՆ-ն հերքում է Սա Հայաստանի արտաքին քաղաքական մոդելի սնանկացումն է ՄԱԿ-ը հույս ունի, որ ԱՄՆ-ն և Իրանը կօգտագործեն դադարը դիվանագիտական ​​​​միջամտության համար Իրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ Արմենիա Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ. Գարիկ Քեռյան Բաքվում ավարտել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կա Իսրայելը Թուրքիային սպառնում է Իրանի օրինակով Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելի Խնդիրը մնացել է նույն տեղում․ չի լուծվել․ Վահագն Սարոյան Ամուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ Pastinfo Պուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ Մինասյան Պաշտոնական. Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզչի անուն ունի ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում. Թրամփ 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համար Վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am