Խնդիրը մնացել է նույն տեղում․ չի լուծվել․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է գրանցել հերթական տապալումները։ Մի կողմից՝ հնչում են հայտարարություններ եվրոպական ուղղության մասին, մյուս կողմից՝ երկրի տնտեսական կենսունակության համար ստիպված են օգնություն խնդրել Ռուսաստանից, որի հետ հարաբերություններն օրեցօր ավելի են բարդանում։

Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունից երևում է, որ փորձ են անում տպավորություն ստեղծել, թե տեղի է ունեցել հերթական աշխատանքային հեռախոսազրույցը, սակայն տողատակերը բոլորովին այլ պատկեր են բացահայտում։

Եթե ամիսներ շարունակ հայտարարվում էր, որ հայ-ռուսական հարաբերությունները կառուցողական են, ապա այսօր արդեն հայկական կողմը ստիպված է անձամբ դիմել Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով վերացնել հայաստանյան ապրանքների արտահանման արգելքները։ Սա ինքնին խոստովանություն է, որ հարաբերություններում խնդիրները ոչ միայն պահպանվում են, այլև հասել են այն աստիճանի, որ չեն լուծվում նույնիսկ պետական կառավարման սովորական մեխանիզմներով։

Ավելի ուշագրավ է, որ հաղորդագրության մեջ չկա պայմանավորվածություն, չկա ժամկետ, չկա երաշխիք, որ սահմանափակումները կվերացվեն։ Դիվանագիտության լեզվում դա սովորաբար նշանակում է, որ խնդիրը մնացել է նույն տեղում, այսինքն` չի լուծվել:
Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության թեմային, ապա պաշտոնական Երևանը շտապում է Մոսկվային հավաստիացնել, որ ԵՄ անդամակցությունը դեռ օրակարգային չէ, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն արդեն իսկ հայտնվել է քաղաքական արդարացումների դաշտում։

Փաստորեն իշխանությունը հերթով արձանագրում է նոր ճգնաժամեր, նոր տապալումներ և հասարակությանը նմանատիպ հաղորդագրություններով հասկացնում է, որ լուծումներ չկան»:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կա Իսրայելը Թուրքիային սպառնում է Իրանի օրինակով Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելի Խնդիրը մնացել է նույն տեղում․ չի լուծվել․ Վահագն Սարոյան Ամուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ Pastinfo Պուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ Մինասյան Պաշտոնական. Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզչի անուն ունի ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում. Թրամփ 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համար Վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է «Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ․ սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է. Ռոբերտ Ամստերդամ Բաքվում գերիների վիճակը սարսափելի է․․․ Փաշինյանը պետք է հենց հիմա կոնկրետ պատասխան տա․ Դանիելյան (video) Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները «Սկսեցիիի՜՜՜ն իրար ծեծելը․․․ ճիճուները հրեշներ են դարձել, ախորժակները բացվել է»․ Նարե Սոսե (video) «Մենք էշ չե՛նք»․ Պուտինի համբերության բաժակը լցվել է (video) ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am