Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները

Հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրել է մանրածախ բանկինգի ոլորտում 2026թ. I կիսամյակի, ինչպես նաև վերջին տարիներին գրանցած արդյունքները, հիմնական ձեռքբերումները, զարգացման առաջնահերթությունները, առաջիկա ծրագրերը։

Բարսեղյանը նշել է, որ Ամերիաբանկի հաճախորդների թիվը հատել է 900 հազարի շեմը: Ընդգծենք, որ Ամերիաբանկի հաճախորդների բազայի միջին աճի տեմպը վերջին 5 տարվա ընթացքում կազմել է 23.41%, իսկ վերջին երկու տարում հաճախորդների բազան կրկնապատկվել է:Հաճախորդների բազայի ընդլայնմանը զուգահեռ` առաջանցիկ տեմպով աճել է նաև հաճախորդների թվային ակտիվությունը, մասնավորապես, վերջին 5 տարում թվային տիրույթում ամսական ակտիվ օգտատերերի աճի միջին տեմպը կազմել է 55.81%:

30.06.2026թ. դրությամբ, Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով ավանդների պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն 30 մլրդ ՀՀ դրամը: Ընդ որում, ժամկետային ավանդների պորտֆելը տարեսկզբից աճել է 19%-ով` կազմելով 423 մլրդ դրամ, իսկ ցպահանջ ավանդների պորտֆելն աճել է 18%-ով` հասնելով 446 մլրդ դրամի (30.06.2026թ. դրությամբ)։

Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը տարեսկզբից ավելացել է ավելի քան 10%-ով և 30.06.2026թ. դրությամբ գերազանցել 800 մլրդ դրամը, այդ թվում 12%-ով աճել է հիփոթեքային վարկերի պորտֆելը` գերազանցելով 400 մլրդ դրամը:2026թ. հունիսի 30-ի դրությամբ Ամերիաբանկի պարտատոմսերի պորտֆելը կազմել է 160 մլրդ դրամ։ Հատկանշական է, այս տարի Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է իր կողմից առաջին անգամ թողարկված 100 մլն ԱՄՆ դոլար ծավալով անժամկետ պարտատոմսերը՝ ամրապնդելով Բանկի կապիտալի դիրքը և ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիան։

Բարսեղյանը ներկայացրել է MyAmeria հավելվածի նոր հնարավորությունները, ինչպես նաև MyHome, MyCar, MyInvest և MyBusiness հարթակները, առաջիկա ծրագրերը, թվայնացման և արհեստական բանականության օգտագործման ուղղությամբ բանկի կողմից իրականացվող նախաձեռնությունները:

Թվային հարթակների զարգացմանն ու կատարելագործմանը զուգահեռ` Ամերիաբանկը նաև մեծ ուշադրություն է դարձնում մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը` հաճախորդներին հենց իրենց համայնքներում մոտ լինելու նպատակով: Մասնավորապես, այս տարի արդեն իսկ բացվել են Ամերիայի առաջին մասնաճյուղերն Արարատի մարզում և Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում, իսկ մինչև տարեվերջ սպասվում է ևս երկու մասնաճյուղի բացում, այս անգամ հատուկ Բանկի Premium և Persona կարգավիճակ ունեցող հաճախորդների համար:

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Նիկոլն ասում է, որ խաղաղություն լինի, պետք է բանակում սպшնություններ լինե՞ն․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ո՞ր գերու հետ է փոխանակվելու ադրբեջանցի դիվերսանտը․ Նաիրա Զոհրաբյան (video) ՊՆ, ՆԳ նախարարներից, ԱԱԾ պետից պահանջում ենք նշել՝ ի՞նչն է խախտվել, որ Շաքի ադրբեջանցի է հայտնվել (video) Կարողա բողոքեն, ասեն՝ քաղաքապետարանը քանդեք, քանդելու ե՞ք․ բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ (video) 300 ընտանիք մնումա առանց աշխատանք. ամեն ինչ անում են՝ մարդ իր երկրում չկարենա հանգիստ ապրի․ ակցիա (video) «Գետինը մտնելի՛ք»․ Մեսրոպ Մանուկյանը «տոպկեց» Բաբկեն Թունյանին (video) Կառավարության անդամին հարց ես տալիս, մտածումա՝ ո՞նց չպատասխանի, ուղիղ ասե՛ք․ Արթուր Խաչատրյան (video) Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել Ատլանտյան օվկիանոսի վրա Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Խայտառակություն է․ էս մի տարվա ընթացքում էդ փողն ի՞նչ եք արել․ Աննա Գրիգորյան (video) Տեղահանման նոր ռիսկեր կա՞ն․․․ ինչ եք անելու Տիգրանաշենում․ Հայկ Ֆարմանյան (video) Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով. Արմեն Այվազյան ԱՄՆ-ն սպառնում է զենք չմատակարարել Ուկրաինային․ FT «Պարզ բան եմ ասում»․ Արթուր Խաչատրյանը «նեղը գցեց» կառավարության ներկայացուցչին (video) ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ռուսական հրթիռների արտադրության դեմ. Politico Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 12/13-ին Ադրբեջանցին հեկտարներով վնասում է արգելոցը, դուք ի՞նչ եք անում․ Իրինա Յոլյան (video) Վարչապետը պարտավոր է ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն նույնիսկ կոշտ, վիրավորական կամ ցնցող ձևակերպումների նկատմամբ. Գարեգին Պետրոսյան Վահագն Ալեքսանյա՛ն, հանգստացե՛ք․ Կալուգայի տոմս առնենք, գնացեք, տեսեք ու․․․ Տիգրան Աբրահամյան (video) Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո Թալանչինե՛ր, այո՛, թալանչի եք․․․ Մեսրոպ Մանուկյանը սկսեց գոռալ, Ռուբինյանը խառնվեց (video) Բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով․ ընդդիմադիր (video) ՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ «Դու չե՛ս փախչելու»․ Պուտինն ու Լուկաշենկոն Նիկոլին տեղն ու ժամն ասեցին․ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am