ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտնել է, որ իր բանակցային պատվիրակությունն հուլիսի 28-ին մեկնել է Կահիրե՝ Իսրայելի հետ հրադադարի երկրորդ փուլի իրականացման վերաբերյալ բանակցությունները վերսկսելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

 Հայտարարության մեջ նշվել է, որ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի միջնորդների, ինչպես նաև պաղեստինյան խմբակցությունների հետ՝ «հրադադարն ամրապնդելու և բոլոր պայմանավորվածությունների կատարումն ապահովելու համար»։

 Տեղեկություններ են հաղորդվում, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները «դրական են վերաբերվում Խաղաղության խորհրդի և միջնորդների կողմից ներկայացված «ճանապարհային քարտեզի» պահանջներին՝ Իսրայելի համաձայնության պայմանով»:

Հունվարի 22-ին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում 19 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ստորագրել են Գազայի խաղաղության գործընթացի շրջանակներում ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը:

Վաշինգտոնը հայտարարել էր, որ կազմակերպությանը միացել են նաև այլ պետություններ: Խաղաղության խորհուրդը ստեղծվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի կառավարման վերաբերյալ համաձայնագրի հիման վրա, սակայն ենթադրվում է, որ այն նաև կզբաղվի այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելման և լուծման հարցերով:

Գազայում խաղաղության գործընթացի առաջին փուլից երկրորդ փուլ անցումը, ներառյալ անկլավում իշխանության փոխանցումը հատուկ ստեղծված տեխնոկրատական ​​կոմիտեին, ներկայում բարդանում է ՀԱՄԱՍ-ի ուժերի զինաթափման խնդրի պատճառով:

Իսրայելական ուժերը շարունակում են խախտել հրադադարի համաձայնագիրը Գազայի հատվածում՝ տեղահանված անձանց բնակավայրերի օդային և հրետանային ռմբակոծությունների միջոցով, բացի «դեղին գծի» տարածքում քանդման և ոչնչացման գործողություններից՝ միաժամանակ պահպանելով ապրանքների, օգնության և տեղաշարժի սահմանափակումները։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 73 333-ի, իսկ վիրավորների թիվը՝ 174 023-ի։

դիտվել է 261 անգամ
Լրահոս
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր «Ռուսաստանն աշխարհի այն քիչ երկրներից մեկն է, որը կարող է կառուցել հզոր միջուկային սուզանավեր». Պուտին Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու գործկոմի անդամների թեկնածուները Եվրոպական խորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա «Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ»․ Դերենիկ Մալխասյան «Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը․ փաստաբան Արժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ Սուրենյանց Թուրքիան մինչև 2032 թ. կշարունակի իրանական գազի ներկրումը Գրագողություն, կեղծված փաստական տվյալներ, խեղաթյուրումներ․ «Brill»-ի «ադրբեջանական» մենագրությունը ԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. Օվերչուկ Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի ՄԱԿ-ը զգուշացրել է, Փաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ Համբարձումյանը կազատազրկվի 5 տարի 4 ամիս․ մանրամասներ Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև «9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան 77-ամյա Ալլա Պուգաչովան՝ առանց դիմահարդարման Մերցի կոշտ պայմանը․ Ուկրաինայի վարկը կապվում է Եվրոպայի բյուջեին «Աննա Հակոբյանը շարունակում է Տիգրան Ավինյանի հասցեին կսմիթների շարքը»․ Հակոբ Բադալյան Նոր սահմանադրության նախագիծն այսօր փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանին Թուրքիայում հերթական գործողությունն է իրականացվել Halk TV հեռուստաալիքի դեմ․ ձերբակալվել է 9 մարդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am