Ռուբեն Ռուբինյանը շարունակում է ազատվել Ալեն Սիմոնյանի կադրերից
ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը հերթական որոշումն է ստորագրել` աշխատանքից ազատելով Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ԱԺ-ից։
Նշենք, որ Սիմոնյանի խոսնակը 3 օր առաջ էր հայտարարել աշխատանքից հեռանալու մասին, իսկ կարգադրությունը հրապարակվել է այսօր՝ հուլիսի 28-ին։
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին էլ հանձնարարված է ապահովել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ալեն Սիմոնյանի կադրերից Ռուբինյանը սկսել է ազատվել հուլիսի 20-ից։ Նա արդեն աշխատանքից ազատել է 6 հոգու, իսկ առաջինը եղել է Սիմոնյանի ռեֆերենտը՝ Էդգար Մուրադյանը։
ՔՊ-ն որոշել է, որ 9-րդ գումարման ԱԺ-ում նախագահը կլինի հենց Ռուբեն Ռուբինյանը։
